ՔՊ 59%, «Հայաստան» դաշինք`18. ԿԸՀ–ն ամփոփել է 501 ընտրատեղամասի արդյունքները

© Sputnik / Andranik GhazaryanПредседатель избирательной комиссии 29/29 сортирует чеки избирателей в стопку (20 июня 2021). Ариндж
Председатель избирательной комиссии 29/29 сортирует чеки избирателей в стопку (20 июня 2021). Ариндж - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանձնաժողովն ամփոփել է 501 ընտրատեղամասի` 175 668 մասնակցի քվեարկության արդյունքը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է թարմացված տվյալները` քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Ամփոփելով 501 ընտրատեղամասի արդյունքները`ԿԸՀ–ն հրապարակել է կուսակցությունների ու դաշինքների հավաքած քվեների տոկոսները։

Премьер-министр Армении Никол Пашинян и министр здравоохранения Арсен Торосян на совещании по теме улучшения сферы здравоохранения (16 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Փաշինյանի խորհրդական Արսեն Թորոսյանի բաց ակնարկը այլ ուժերի համար աշխատած համայնքապետներին

Առաջին տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է` 59%, երկրորդում` «Հայաստան» դաշինքը` 18.37%։

«Պատիվ ունեմ» դաշինքն ունի 5.43% ձայն, «Բարգավաճ Հայաստանը»` 5.14%:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի 1.15% ձայն, իսկ Հայ ազգային կոնգրեսը` 0.98%:

«Հանրապետություն» կուսակցությունը հավաքել է հաշվարկված ձայների 2.41%–ը:

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

«ՔՈ» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանին բերման են ենթարկել ոստիկանություն. տեսանյութ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

Լրահոս
0