«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքի առնչությամբ կդիմի Սահմանադրական դատարան

Лидеры блока "Айастан" на встрече с жителями Гегаркуникской области (4 июня 2021). Севан
Лидеры блока Айастан на встрече с жителями Гегаркуникской области (4 июня 2021). Севан - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Բաժանորդագրվեք
Դաշինքի ներկայացուցիչների խոսքով` իրենք հիմնավոր կասկածներ ունեն, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքի առնչությամբ դիմելու է Սահմանադրական դատարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Секретарь фракции Процветающая Армения Арман Абовян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
ՌԱԴԻՈ
«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

«Մեր դաշինքի համար գոհացուցիչ չեն ընտրությունների արդյունքները։ Բացի այդ, հիմնավոր կասկած ունենք, որ կեղծվել են արդյունքները»,–ասաց Հակոբյանը։

Դաշինքը նաև հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրենց դիտարկումները և դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից իրենց վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին: Մասնավորապես.

  1.  Ձևավորվեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանության կողմից զանգվածաբար օգտագործվեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկվեցին ընտրական ահաբեկման առերևույթ գործողություններ:
  2.  Ընտրահաշվարկը սկսելուն պես բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խոսքը մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին է՝ Արմավիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն և այլն:
  3.  Բազմաթիվ տեղամասերում արձանագրվեցին այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն և քվեարկություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ:
  4.  Անհերքելի իրողություն է բանակի անթաքույց ուղղորդված քվեարկությունը, որն իշխանության համար ապահովել է մեծաքանակ ձայներ:
  5.  Առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը:
  6.  Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան:

Հակոբյանը նշեց, որ վաղը դաշինքը մամուլի ասուլիսով է հանդես գալու, որի ժամանակ էլ մանրամասն կանդրադառնան բոլոր հարցերին։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Փաշինյանի կուսակցության արդյունքները չեն արտացոլում ՀՀ–ում տիրող իրական վիճակը․ փորձագետ

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

«Իմ ցավը մի քիչ թեթևացավ, որ դուք մնացիք». զոհվածի մայրը` Եռաբլուր այցելած Փաշինյանին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала