«Հայաստանին առաջարկել ենք հարաբերությունները կարգավորել»․ Բաքուն հայտարարություն է արել

© Photo : пресс-служба Минобразования АзербайджанаНовый глава МИД Азербайджана Джейхун Байрамов
Новый глава МИД Азербайджана Джейхун Байрамов - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Բաքվում անդրադարձել են Հայաստանում կայացած ընտրություններին ու մեկնաբանել արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է, որ Բաքուն Երևանից ճիշտ եզրակացություններ է ակնկալում երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Брифинг наблюдателей ОБСЕ по итогам внеочередных парламентских выборах в Армении (21 июня 2021). Еревaн(21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
ՀՀ–ում ընտրությունները մրցակցային էին, բայց ԵԱՀԿ առաքելությունն ունի իր դիտարկումները

«Երեկ, ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սպասվում է նոր կառավարության ձևավորում։ Կարծում ենք, որ այս գործընթացների արդյունքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճիշտ, իրական հետևություններ կանի քաղաքական ճգնաժամի վերաբերյալ։ Այդ ճգնաժամի արմատները խորանում են, իսկ պատճառը Հայաստանի կողմից միջազգային իրավունքի և ուժային ճանապարհով միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումն է»,– ասել է Բայրամովը:

Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորել:

«Բաքվի դիրքորոշումը հայտնի է և մնում է անփոփոխ, այն մեկ անգամ չէ, որ արտահայտել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը հարգելու վրա, հարաբերությունների կարգավորման կողմնակից է, և այդ ուղղությամբ առաջարկ է արվել»,- ասել է նա։

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքի առնչությամբ կդիմի Սահմանադրական դատարան

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների փոխադարձ համագործակցությունն այլընտրանք չունի։

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Խորհրդարան են անցնում ՔՊ-ն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала