«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է

© Sputnik / Asatur YesayantsПризывники в республиканском сборном пункте
Призывники в республиканском сборном пункте - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է հանրապետական հավաքակայանում, որտեղ զորակոչիկները սպասում են բանակ ուղևորվելուն:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի, Sputnik - Աշոտ Սաֆարյան. Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը։ Երկրի զինված ուժերը մինչև հուլիսի 31-ը կհամալրվեն նորակոչիկներով: Երեքշաբթի առավոտից Հանրապետական կենտրոնական հավաքականում իրարանցում էր տիրում․ վիճակահանության իրենց հերթին սպասում էին 18-ամյա տղաները, որոնք արդեն վաղը զինվորական համազգեստ կհագնեն ու զենք կվերցնեն: Արդեն մի քանի տարի է՝ զորակոչիկների բաշխումն ըստ զորամասերի հենց վիճակահանությամբ է տեղի ունենում։

Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը

Տղաները, որոնք պատրաստվում են վաղը համազգեստ հագնել, միաբերան պնդում են, որ եթե ինչ-որ բան պատահի, իրենք պատրաստ են ավագ ընկերների օրինակով կատարել իրենց զինվորական պարտքը։ Տեսնելով տեսախցիկը, խնդրում են լուսանկարել իրենց, կանչում են ընկերներին, որպեսզի նրանք էլ կադրում լինեն։ Իսկ հարցերին, որպես կանոն, պատասխանում են կարճ ու վստահ։

© Sputnik / Asatur YesayantsՏարոն Սահակյան
«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Տարոն Սահակյան

20-ամյա Տարոն Սահակյանը Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից է, բռնցքամարտիկ։ Ժամկետից մի փոքր ուշ է բանակ գնում՝ մարզումների ժամանակ վնասել էր ձեռքը և տարկետում վերցրել։ Այդ ընթացքում հասցրել է սովորել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։ Ուսումը բանակից հետո կշարունակի։ 

«Տրամադրությունս լավ է, գլխավորը՝ մարտական։ Գիտեմ, թե ուր եմ գնում և վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես դեռ անցյալ տարի պետք է բանակ գնայի։ Բայց ձեռքս վիրահատեցին։ Եվ նույնիսկ հիմա՝ պատերազմից հետո, կարծում եմ, որ պատրաստ էի զենքը ձեռքիս պաշտպանել մեր անվտանգությունը»,-ասում է Տարոնը։

Համարյա զինվոր դարձած երիտասարդը կարծում է, որ բանակում սպորտն ու լավ ֆիզիկական վիճակն իրեն պետք կգան։ Ինչ վերաբերում է ընտանիքի անդամների տրամադրությանը, մեր զրուցակիցը հավատացրեց՝ ոչ մի արցունք չի եղել, հակառակը, իրեն միայն քաջալերել են։

© Sputnik / Asatur YesayantsԱմատունի Սիրականյան
«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Ամատունի Սիրականյան

Ամատունի Սիրականյանը՝ Գեղարքունիքի մարզի Բատիկյան գյուղից, նոր է 18 տարեկան դարձել։ Վիճակահանությանը դեռ չի մասնակցել, բայց հավատացնում է, որ միևնույնն է, թե որտեղ կծառայի։

«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի։ Եղբայրներս հիմա այնտեղ են, մասնակցել են պատերազմին, եղել են ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Շատ կուզենայի նրանց մոտ ընկնել»,-ասում է Սիրականյանը։

© Sputnik / Asatur YesayantsԳոռ Պողոսյան
«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Գոռ Պողոսյան

Եղեգնաձորցի Գոռ Պողոսյանն արդեն գիտի, թե որտեղ է ծառայելու։ Մեր զրույցից ընդամենը 5 րոպե առաջ հասցրել է քաշել թղթիկը, որի վրա նշված էր Սյունիքի մարզի զորամասերից մեկի համարը։ Ինչպես և ընկերները, նա կարծում է, որ զորամասի գտնվելու տեղը երկրորդական հարց է։

«Ինձ համար գլխավորը մարտական պատրաստությունն ու տրամադրվածությունն է։ Իսկ մեր զինվորների հերոսականությունը պատերազմի օրերին հիմա մեզ է՛լ ավելի է պարտավորեցնում։ Կարծում եմ՝ գլուխ կհանենք»,-ասում է Գոռը։

© Sputnik / Asatur YesayantsՀանրապետական հավաքակայանում
Հանրապետական հավաքակայանում - Sputnik Արմենիա
1/3
Հանրապետական հավաքակայանում
© Asatur YesayantsՀանրապետական հավաքակայանում
Հանրապետական հավաքակայանում - Sputnik Արմենիա
2/3
Հանրապետական հավաքակայանում
© Sputnik / Asatur YesayantsՀանրապետական հավաքակայանում
Հանրապետական հավաքակայանում - Sputnik Արմենիա
3/3
Հանրապետական հավաքակայանում
1/3
Հանրապետական հավաքակայանում
2/3
Հանրապետական հավաքակայանում
3/3
Հանրապետական հավաքակայանում

Նրա վերադարձին սպասելու են ոչ միայն ծնողները, այլև սիրած աղջիկը։ Վերջինս նրան ճանապարհելուց, իհարկե, չի կարողացել արցունքները զսպել։

«Բայց ուրիշ տարբերակ չկա, պիտի սպասի։ Ես էլ պիտի նրա մոտ վերադառնամ ու վերջ»,-ծիծաղելով ասում է երիտասարդը։

Սա թվով երկրորդ զորակոչն է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Բանակը ծանր պատերազմից հետո դեռ չի հասցրել ամբողջությամբ բուժել վերքերը. դա ընդունում է թե՛ հրամանատարությունը, թե՛ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրտակ Դավթյան
«Մեծ հաճույքով Արցախում կծառայեի»․ Հայաստանում ամառային զորակոչ է - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Արտակ Դավթյան

«Մեր առջև դրված առաջին խնդիրը պատերազմից հետո մարտունակության վերականգնումն էր։ Մենք այդ խնդիրը լուծում ենք և բավականին հաջող։ Դա, մասնավորապես, վերաբերում է ղեկավար օղակին, կորցրած տեխնիկայի և սպառազինության համալրմանը»,-ավելի վաղ ասել էր նա Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան։ 

Անշուշտ, այս վերականգնման առանցքային բաղադրիչը անձնակազմի համալրումն ու կոմպլեկտավորումն է: Դատելով ապագա մարտիկների տրամադրությունից՝ նրանք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այդ խնդրի լուծման գործում։

Լրահոս
0