Վրաստանում պարետային ժամն ու դիմակների պարտադիր կրումը չեղյալ է հայտարարվում

© Pixabay / kyrylkoВид на ночной Тбилиси, Грузия
Вид на ночной Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Հուլիսի սկզբից Վրաստանում բացօթյա տարածքներում դիմակներ դնելը պարտադիր չի լինի։ Փակ տարածքների համար պահանջը մնում է ուժի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի -Sputnik. Վրաստանի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել պարետային ժամը, որը երկրում գործում էր անցյալ տարվա նոյեմբերից` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Հանվել է նաև փողոցում դիմակներ դնելու արգելքը։ Տեղեկությունը հայտնել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ճեպազրույցի ժամանակ:

Девушки проходят мимо мобильной точки по вакцинации всех желающих на Северном Проспекте (7 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Գալիք 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի 600 նոր դեպք ենք կանխատեսում. Գայանե Սահակյան

«Բաց տարածքներում այլևս պարտադիր չի լինի բժշկական դիմակներ դնելը, միայն տրանսպորտում և փակ տարածքներում։ Հուլիսի 1 - ից կվերացվի նաև գիշերային տեղաշարժի սահմանափակումը», - ասել է վարչապետը։

Վրաստանում պարետային ժամ էր սահմանվել 2020 թվականի մարտից։ Նույն տարվա ամռանը այն չեղյալ էր հայտարարվել, ապա կրկին կիրառվել` համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով։ Նոյեմբերից երկրում գործել են նաև տեղաշարժի սահմանափակումներ` ժամը 21: 00-ից մինչև 05: 00-ն, մայիսից` 23: 00 մինչև 04:00–ը ընկած ժամանակահատվածում:

Հնդկաստանում կորոնավիրուսի նոր մուտացիայի դեպքեր են գրանցվել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала