Վանեցյանը բացատրեց` ինչու է ասել «Крым наш», «Я кадровый чекист»

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Артура Ванецяна (23 июня 2021). Еревaн
Пресс-конференция Артура Ванецяна (23 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Բաժանորդագրվեք
Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի և առաջին հերթին` ՀՀ–ի ու հայ ժողովրդի կողմից, որովհետև մենք ունենք Արցախի հարց, որտեղ անկյունաքարային է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին, պարզաբանեց նաև, թե ինչու է ասել «Крым наш»։ Արտահայտություն, որը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր տվել։

День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
«Ինձ «ռուսական լրտես» էր անվանում». Վանեցյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին

««Крым наш» ասելով` եթե բառացիորեն եք թարգմանում, ստացվում է, որ Ղրիմը հայկական է։ Կարո՞ղ է` ես նման բան ասեի։ Իհարկե ոչ։ Ի՞նչ եմ ես ասել։ Դա եղել է մի պատասխան, որն ունի շարունակություն։ Շարունակությունը հետևյալն է. Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը անքակտելի է, և ես զուգահեռներ եմ անցկացրել արցախյան հակամարտության հարցի հետ։ Ասել եմ, որ եթե Ղրիմի բնակչության 95 տոկոսից ավելին իր ազատ կամարտահայտության միջոցով ցանկություն է հայտնել միանալու ՌԴ–ին, ապա այդ իրավունքը պետք է հարգվի և առաջին հերթին պետք է հարգվի ՀՀ–ի ու հայ ժողովրդի կողմից, որովհետև մենք ունենք Արցախի հարց, որտեղ անկյունաքարային է ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»,– ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք` այս արտահայտությունը Վանեցյանն արել էր հունիսի 9-ին Մոսկվայում Վլադիմիր Սոլովյովի հաղորդմանը տված հարցազրույցում։

Թույլ չենք տա` բարոյականությունը փոխեն բթամիտ լայվերով. հարցազրույց Արթուր Վանեցյանի հետ

Նույն հարցազրույցում նա նաև հայտարարել էր «Я кадровый чекист», հավելելով, որ ավարտել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիան և հպարտ է, որ այնտեղ լավ կրթություն է ստացել։

Մեկնաբանելով իր այս արտահայտությունը` Վանեցյանն այսօր ասաց, որ «кадровый чекист»–ը ԱԱԾ աշխատակիցների կարծրացած խոսակցական արտահայտություն է, որն այսօր էլ գործածվում է։

ԱԱԾ նախկին տնօրենը, սակայն հիշեցրեց, որ դեռ այդ պաշտոնում է հայտարարել, որ Հայաստանի ԱԱԾ–ն իրեն խորհրդային ՊԱԿ–ի իրավահաջորդը չի համարում։

Վանեցյանը Ղրիմը ռուսական է անվանել և իրավիճակը համեմատել Լեռնային Ղարաբաղի հետ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала