Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանի ծննդյան օրը

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян на встрече с председателем совета директоров школы управления «Сколково» Александром Волошиным (12 мая 2021). Москва
Президент Армен Саркисян на встрече с председателем совета директоров школы управления «Сколково» Александром Волошиным (12 мая 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Սի Ծինփինը պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Հանրապետության նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Встреча премьер-министра Никола Пашиняна и президента Армена Саркисяна (12 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իրենց համար ավանդական բարեկամական երկրներից է: 2020–ին Չինաստանն ու Հայաստանը ձեռք ձեռքի պայքարել են կորոնավիրուսի համավարակի դեմ, ինչը նոր խթան է հանդիսացել երկկողմ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար:

«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»,- ասված է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված Չինաստանի նախագահ Սի Ծինփինի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ.–ին Երևանում։ Նա 1996-97թթ եղել է ՀՀ վարչապետ, ապա` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան։

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ է, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, խոշոր բիզնեսմեն։

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

2018 թվականի հունվարին գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվել է որպես Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու։

2018 թվականի մարտի 2-ին Հայաստանի Խորհրդարանի կողմից ընտրվել է Հայաստանի չորրորդ նախագահ։ Պաշտոնը ստանձնել է նույն թվականի ապրիլի 9-ին։

Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարմանը. Արմեն Սարգսյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն