00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերությունից վերադարձած Էրիկն ու զոհված Ալբերտը եղբայրներ են. լռել են, որ տղային չվնասեն

© Photo : Facebook / Artak HovhannisyanСемья Альберта Ованнисяна в монастыре Агарцин
Семья Альберта Ованнисяна в монастыре Агарцин - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Բաժանորդագրվել
Հայտնի նկարի հերոս Ալբերտի հայրը Ադրբեջանից հայրենիք վերադարձած Էրիկի հետ այցելել է որդու ամենասիրած վայրը և աղոթել գերության մեջ գտնվող մյուս հայրենակիցների ու անհետ կորած զինվորների համար։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Արցախյան պատերազմի օրերին լայն տարածում ստացած լուսանկարի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը հայտնում է, որ ադրբեջանական գերությունից վերադարձած տղաներից մեկը` Էրիկ Գասպարյանն իրենց ազգականն է։ Նա այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։

И.о. вице-премьер Тигран Авинян общается с журналистами (23 июня 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
«Հեշտ չէ, բայց գործընթացը շարունակվում է»․ Տիգրան Ավինյանը՝ գերիների վերադարձի մասին

«2020թ-ին, երբ պատերազմական գործողությունները սկսվեցին , Ջրականի (Ջաբրայիլ) նույն զորամասում էր գտնվում նաեւ Ալբերտ Հովհաննիսյանի մորեղբոր տղան՝ Գասպարյան Էրիկը։ Ալբերտն ու նորակոչիկ Էրիկը մեկ անգամ էին հասցրել իրար տեսնել ու հարազատական հանդիպումից ոգևորվել, երբ Արցախում խաղաղությունը խաթարվեց։ Էրիկին էլ շատ երկար ենք փնտրել, լուրեր չկային, ու երբ փաստեր հայտնվեցին, որ գերության մեջ է հայտնվել, Ալբերտի ու Էրիկի միջեւ բարեկամական կապը չբացահայտելու համար լռում էի ու բոլորին հորդորում նույնն անել՝ Էրիկի իսկ անվտանգությունից ելնելով։ Փառք Տիրոջը, Էրիկն արդեն տասը օր է` հայրենիքում է, մեր կողքին։ Եվ այսօր Էրիկի հետ Ալբերտի ամենասիրելի վայրում ենք՝ Հաղարծնի վանական համալիրում. էստեղ Ալբերտի ներկայությունը անբացատրելի ձևով զգում ես, ու նրանց հանդիպումը, ցավոք, էսպես կայացավ»,– Facebook–ի իր էջում գրել է Ալբերտի հայրը։

Նա նշում է, որ աղոթել են գերության մեջ գտնվող մյուս հայրենակիցների և անհետ կորած զինվորների համար։

«Պատերազմի արհավիրքը հաղթահարած տղե՛րք, Էրիկ ջան, ձեր ցավը տանեմ, դուք միայն ձեր ապրած տարիներով եք երիտասարդ, բայց անասելի անգամ ուժեղ եք ու հզոր»,– եզրափակել է Արտակ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` 20-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, հետմահու պարգևատրվել է Արցախի «Արիության համար» մեդալով։

Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Էրիկը նրանց թվում է եղել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։

Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը

Լրահոս
0