Հայկական մուֆլոնների բարձր ցատկերը. կենդանիներին «որսացել» են ֆոտոխցիկները

© Sputnik / Aram NersesyanМуфлоны в Ереванском зоопарке
Муфлоны в Ереванском зоопарке - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Մուֆլոնների հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում։ Սոցցանցում հայտնվել են նրանց լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված մուֆլոնները հայտնվել են տեսախցիկների ուշադրության կենտրոնում։ «Զանգեզուրյան բնաշխարհ» ֆեյսբուքյան էջում մուֆլոնների լուսանկարներն են հրապարակվել։

Լուսանկարներում երևում է` ինչպես են մուֆլոնները նախ նայում տեսախցիկներին, ապա մեծ ու բարձր ցատկերով հեռանում։

«Սա էլ մեր մուֆլոնները, որոնց արձանագրեցինք Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում»,– գրված է լուսանկարներին կից։

Ուշադրություն, նկարում են․ բեզոարյան այծերի ֆոտոսեսիան` հայոց լեռներում

Նշենք, որ Հայաստանում մուֆլոնն ապրում է մշտապես` ձմռանը չքոչելով, իսկ տարվա տաք եղանակներին դիտվում է արուների ներհոսք։ Մուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ։

Մուֆլոնների հիմնական մասն ապրում է Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում։

Մրգասեր շնագայլերի գիշերային զբոսանքն Արարատում․ տեսանյութ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала