Հունգարիայում մարզումների ժամանակ 18-ամյա ֆուտբոլիստ է մահացել

© Sputnik / Andranik GhazaryanФутбольный матч. Архивная фотография
Футбольный матч. Архивная фотография - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թիմակիցներն ու մարզիչն անմիջապես օգնության են հասել երիտասարդ ֆուտբոլիստին։ Հետո եկել են բժիշկները, բայց չեն կարողացել փրկել տղային։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հունգարիայի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնի «Անդրաշիդա» ակումբի խաղացող Վիկտոր Մարսելը մահացել է մարզման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։ 18-ամյա ֆուտբոլիստը հունիսի 21-ին մարզման ժամանակ ընկել է խոտածածկին և կորցրել գիտակցությունը։

Դանիայի հավաքականի առաջատարի մարմնում դեֆիբրիլյատոր կտեղադրեն

Հաղորդագրության համաձայն` թիմակիցներն ու մարզիչն անմիջապես օգնության են հասել երիտասարդ ֆուտբոլիստին։ Նրանք փորձել են օգնել տղային` այդ ընթացքում անընդհատ կապի մեջ լինելով շտապօգնության ծառայության հետ։

Ժամանած բժիշկները երկար պայքարել են ֆուտբոլիստի կյանքի համար, բայց չեն կարողացել փրկել նրան։

ՈւԵՖԱ–ն նորություն է հայտնել խաղադաշտում գիտակցությունը կորցրած Էրիքսենի առողջական վիճակից 

Լրահոս
0