Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչը ծնեց արցախցիների վրդովմունքը. քաղաքագետը` Ստեփանակերտի բողոքի ակցիաների մասին

© Facebook/ Stepan DanielyanСтепан Даниелян
Степан Даниелян - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Բաժանորդագրվեք
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին ու ներքաղաքական զարգացումներին։
Դանիելյան. «Արցախում այսօր համապետական ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չէ»

Ստեփան Դանիելյանը նախ նշեց, որ Արցախի անվտանգությունը պայմանավորված է ռուս խաղաղապահների գործունեությամբ, շարունակվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը։ Նրա խոսքով`Արցախը ձեռք է բերել բավականին լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ ՌԴ ներկայությունը Հարավային Կովկասում պայմանավորված է նաև Արցախով։ Ըստ նրա` Արցախն այսօր կարևոր է նաև Չինաստանի, Իրանի ու Թուրքիայի համար։

«Արցախում տեղի ունեցող երևույթները պետք չէ ուղղակիորեն կապել ՀՀ–ում տեղի ունեցող երևույթների հետ, որովհետև Հայաստանում գոյություն ունի ներքաղաքական կյանք, անցկացվում են ընտրություններ։ Բայց երկիրն անգամ իր անվտանգության հարցերը չի կարողանում ինքնուրույն լուծել և նրա սահմանները պահպանում են ռուս զինվորականները»,– նշեց քաղաքագետը։

Президент Армен Саркисян посетил монастырский комплекс Гандзасар (10 июля 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է. Սարգսյանը` Արցախի մասին

Դանիելյանի կարծիքով` Արցախում տեղի ունեցող հուզումները սկսվեցին այն ժամանակ, երբ Արայիկ Հարությունյանը եկավ Երևան և ՔՊ–ի գրասենյակում շնորհավորեց Փաշինյանին ու թիմակիցներին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Ըստ նրա` Արցախի դե ֆակտո նախագահը միջամտեց Հայաստանի ներքաղաքական կյանքին և մարդկանց վրդովեցրեց այն հանգամանքը, որ Հարությունյանը հարաբերվեց մեկի հետ, ով Արցախը հասցրեց այս օրվան։ 

Քաղաքագետի գնահատմամբ` Արցախում այսօր համապետական ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չէ, պարզապես պետք է գտնել մի եղանակ, որպեսզի փոխվի Արցախի Սահմանադրությունն ու կառավարման ձևը։ Ըստ նրա` Ադրբեջանը կձգտի խոչընդոտներ ստեղծել ընտրությունների համար, դրանք կարող են կայանալ, բայց կհարուցեն լրացուցիչ խնդիրներ։ Կա նաև տեխնիկական կողմը, որովհետև պարզ չէ, թե որտեղ պետք է քվեարկեն իրենց տներից ու տարածքներից բռնի կերպով տեղահանված արցախցիները։     

Սուտ լուրերը խարխլում են հավատը պայմանավորվածությունների հանդեպ․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախի մասին

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է անցկացվում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, երկու քաղաքացի էլ երեկվանից հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի։ Նրանց, մասնավորաբար, վրդովեցրել էր այն փաստը, որ Արցախի նախագահը շնորհավորել է «կապիտուլյացիա ստորագրած» Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ ընտրություններում հաղթանակի առիթով։

Արայիկ Հարությունյանն իր հերթին հայտարարել է, որ իր` հրաժարական չտալու պատճառը ոչ թե աթոռից կառչած լինելն է, այլ պատասխանատվությունը ժողովրդի ու հաջորդ սերունդների հանդեպ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала