Մուրադովն ուզել է ականապատման քարտեզները, ՀՀ ԶՈւ–ից ասել են` չունենք. ո՞վ է ստում

© Sputnik / Aram NersesyanКомандующий МС РФ, генерал-лейтенант Рустам Мурадов в аэропорту Эребуни встречает прибывающий из Баку самолет с военнопленными (14 декабря 2020). Еревaн
Командующий МС РФ, генерал-лейтенант Рустам Мурадов в аэропорту Эребуни встречает прибывающий из Баку самолет с военнопленными (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Ըստ Արթուր Վանեցյանի` ՀՀ իշխանությունները ոչ թե գերիների վերադարձի հարցն են լուծել, այլ իրենց վարկանիշի։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. 15 գերիների վերադարձը ընտրարշավի ընթացքում կազմակերպվել է գործող իշխանության ռեյտինգն ապահովելու համար։ Այս մամուլի ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա համոզմամբ` իշխանությունն այդ հնարավորությունն ունեցել է դեռ 6 ամիս առաջ, բայց չի արել` սպասելով պատեհ պահի։

«Ռուսական կողմից եղավ հայտարարություն մամուլում (որը չհերքվեց), որ երբ Մուրադովը ՀՀ իշխանություններից ուզել է ականապատման քարտեզները, ՀՀ զինված ուժերում ասել են, որ նման քարտեզներ բնության մեջ ուղղակի գոյություն չունեն»,– ասաց Վանեցյանը։

Նա նաև շեշտեց, որ ՀՀ իշխանությունները, փաստորեն, Ադրբեջանին են տրամադրել միայն Ակնայի շրջանի ականապատման քարտեզները, որի դիմաց Ադրբեջանը վերադարձրել է միայն 15 գերիների։

Родные пленных в ожидании у ворот аэропорта Эребуни - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Հրապարակվել են 15 գերիներին Հայաստանին հանձնելու կադրերը․ տեսանյութ

«Այսինքն` այս իշխանություններն իրենց այս քայլով չեն փորձել լուծել գերինրի վերադարձի ամբողջական հարց, այլ միայն պահի տակ ռեյտինգ ստանալու, ռեյտինգ ավելացնելու հարց են լուծել»,– ասաց Վանեցյանը։

«Պատիվ ունեմ»–ի առաջնորդը խոստացավ, որ խորհրդարան գնալու պարագայում օգտագործելու են խորհրդարանական բոլոր լծակները` գերիների հարցը լուծելու համար։

Հիշեցնենք` ընտրություներից առաջ Վանեցյանը հայտարարել էր, որ իշխանության գալու պարագայում ի զորու է լուծել գերիների վերադարձի հարցը։

Ինչ վերաբերում է ականապատման քարտեզներին, ապա, եթե Վանեցյանը մեղադրում է ԶՈւ–ին, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկ օր առաջ մեղադրել էր ԱԳ նախկին նախարարին։ Հունիսի 22-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ գերիների հարցը լուծվեց միայն մայիսի 27-ից հետո, երբ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական տվեց։

Ըստ նրա` Այվազյանը ստել էր գործընկերներին` ասելով, թե Հայաստանն ականապատման քարտեզներ չունի` դրանով նպատակ ունենալով խնդիրներ ստեղծել իշխող քաղաքական թիմի համար։

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանն Sputnik Արմենիայի հետ զրույցում Գրիգորյանի այդ հայտարարությունն «անհեթեթություն» էր որակել։

Հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն