Քանդում են նաև Էրեբունու և Նոր Նորքի ապօրինի շինությունները. լուսանկարներ

© Sputnik / Asatur YesayantsМерия Еревана приступила к демонтажу незаконно построенных ларьков на улице Нар-Доса (29 апреля 2019). Еревaн
Мерия Еревана приступила к демонтажу незаконно построенных ларьков на улице Нар-Доса (29 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Բաժանորդագրվեք
Քաղաքացիներին հորդորում են առաջնորդվել միայն օրենքով և խոստանում կանխարգելել ցանկացած ապօրինի շինարարություն ու հողազավթում:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ապօրինի շինություններ քանդվում են ոչ միայն Աջափնյակում: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ ապօրինի շինություններ են քանդվել նաև Էրեբունի համայնքում` Մուրացան 114/3 և Էրեբունի 28 հասցեների հարևանությամբ։

«Ընդ որում` քանդվում են սեփականատերերի հետ բացատրական աշխատանքների արդյունքում, համատեղ ուժերով»,– հայտնում է նա։

Ինքնակամ կառույց է ապամոնտաժվել նաև Երևանի Նոր Նորք համայնքում։ Հերթական ինքնակամ կառույցը հայտնաբերվել և ապամոնտաժվել է Ստեփանյան 10 հասցեի հարակից տարածքում։

Башня с часами мэрии Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Քաղաքապետարանը հաստատեց` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Նոր Նորքի վարչական շրջանի Facebook-յան էջում հրապարակվել է ապամոնտաժման աշխատանքների տեսագրությունը։

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը քաղաքացիներին հորդորում է առաջնորդվել միայն օրենքով և խոստանում կանխարգելել ցանկացած ապօրինի շինարարություն և հողազավթում:

Հիշեցնենք` մինչ այդ հայտարարվել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին (հիմնականում գիշերային ժամերին) կառուցված ապօրինի կրպակները: Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ վարչական շրջանում:

Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

Քաղաքապետը նշել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала