Բաց մաշկ ունեցողներն արևի տակ կարող են մնալ 18-22, թուխերը՝ 35-39 րոպե. Սուրենյան

© Sputnik / Andranik Ghazaryan / Туристы на площади Республики
Туристы на площади Республики - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում, ինչը վտանգավոր է մարդկանց մաշկի համար։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը խորհուրդ է տալիս այսօր ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Главный синоптик Гагик Суренян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
«Ընտրական տորնադո»․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ստեփանավանից

«Բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե, իսկ թուխ մաշկ ունեցողներին՝ 35-39 րոպե, ավելին մնալու դեպքում հնարավոր են մաշկի նկատելի կարմրություն՝ էրիթեմա»,– զգուշացրել է Սուրենյանը:

Նա հայտնել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է։

Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում, ինչը վտանգավոր է մաշկի համար։

«Մեր ծովի տեղն ո՞վ գիտի». Սուրենյանի հայտնած լուրը կրկին հումորների տեղիք է տվել

Լրահոս
0