Զինվորները քվեարկում են պատրաստի ծրարներով. դատախազությունն ուսումնասիրում է տեսանյութը

Հրապարակված տեսանյութում զինծառայողները քվեախցիկում ոչ թե ընտրություն են կատարում, այլ վերցնում են այնտեղ նախապես դրված ծրարով քվեաթերթիկը և դուրս գալով քվեախցիկից` այն գցում քվեատուփի մեջ։

Համացանցում տեսանյութ է հրապարակվել զինծառայողների քվեարկության կադրերով։ Դրանցում երևում է, որ զինծառայողները քվեախցիկում ոչ թե ընտրություն են կատարում, այլ վերցնում են այնտեղ նախապես դրված ծրարով քվեաթերթիկը և դուրս գալով քվեախցիկից` այն գցում քվեատուփի մեջ։

ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տեսանյութն արդեն ուսումնասիրվում է։ Այս պահին դեռ հայտնի չէ` երբ է այն նկարհանվել ու որտեղ։

Դատախազությունը խոստանում է բոլոր հանգամանքները պարզելուց հետո հանդես գալ հայտարարությամբ։

Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել ներկայացրած խախտումները․ «Հայաստան» դաշինք

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала