«Քոչարյանը, այնուամենայնիվ, Ծառուկյան չէ». Զատուլինը խոսել է Հայաստանի քաղաքական ճգնաժամից

© Sputnik / Asatur YesayantsПредвыборный агитационный митинг блока "Айастан" на площади Республики (18 июня 2021). Еревaн
Предвыборный агитационный митинг блока Айастан на площади Республики (18 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Բաժանորդագրվեք
Ռուս պատգամավորը կարծում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է լուծումներ առաջարկեն, որոնք թույլ կտան կարգավորել իրավիճակը, այլ ոչ թե լրացուցիչ լարվածություն ստեղծեն։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններով քաղաքական ճգնաժամը լուծված չէ, այն շարունակվելու է այլ ձևերով։ Այդ մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած տեսակամուրջի ժամանակ ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը։

Ռուս քաղաքական գործիչն արձանագրել է, որ հայ հասարակության մեջ բևեռացումը պահպանվում է։ Բացի այդ, ի տարբերություն նախորդ խորհրդարանական ընդդիմության, առաջին հերթին՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի», ներկայիս ընդդիմությունը՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի դաշինքի, իրեն շատ ավելի կոշտ է պահելու իշխանության հետ։

«Այստեղ անձերից շատ բան է կախված, իսկ Քոչարյանը, այնուամենայնիվ, Ծառուկյան չէ»,– հավելել է Զատուլինը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նոր խորհրդարանի աշխատանքը նման չի լինի բարիկադային բախումների, որտեղ ընդդիմությունը խեղդում է կառավարության բոլոր նախաձեռնությունները, իսկ կառավարությունը հիշեցնում է նախկին իշխանության սխալները, Պետդումայի պատգամավորն ասաց, որ նման սցենարը բացառված չէ:

И.о. премьер-министра Никол Пашинян покидает штаб партии Гражданский договор (21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Փաշինյանն ու իր կապիտալը. ո՞րը կլինի ընդդիմության ճիշտ քայլն այս իրավիճակում

«Դա կախված է նրանից, թե ինչ ճանապարհով կգնա առաջին հեթին իշխանությունը։ Մենք ուշադրություն ենք դարձրել ընդդիմախոսների հետ համագործակցության մասին Փաշինյանի հայտարարությանը։ Ես գիտեմ, որ Քոչարյանն արձագանքել է` ասելով, որ մեկնված ձեռք չի տեսել և օրինակ է բերել իր կողմնակիցնեի ձերբակալությունը․․․ Ամեն ինչ կախված կլինի հետագա խորհրդարանական բանավեճերի մասնակիցներից»,-հայտարարեց ռուս պատգամավորը։

Նրա կարծիքով՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է այնպիսի լուծումներ առաջարկեն, որոնք ի շահ Հայաստանի կլինեն, այլ ոչ թե ճգնաժամի նոր փուլ կստեղծեն։

Դրա հետ մեկտեղ, ընտրությունների արդյունքները Զատուլինի համար անակնկալ են դարձել։

Չենք խրախուսում մեր ընդդիմախոսների նկատմամբ բռնությունները. Ավինյանը` Օձունի դեպքի մասին

Նրա խոսքով՝ անսպասելի էր, առաջին հերթին, ձայների թվի մեծ տարբերությունը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» դաշինքի միջև։ Ընտրություններին տարբեր հարցումներ են նախորդել, և, այնուամենայնիվ, ոչ ոք չէր ենթադրում, որ այդպիսի տարբերություն կլինի։ Քաղաքական գործիչն ինքը որոշակի կասկածներ ունի քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Նա հույս ունի, որ այդ կասկածները կցրվեն ձայների վերահաշվարկի ընթացքում։

Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Գնում եք խորհրդարան ու լռում. քաղաքագետն ընդդիմության անելիքների մասին է խոսել

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվեց։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն ամփոփեց բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Խաղի կանոնները փոխվում են. ինչ քայլերի կարող է դիմել խորհրդարանական ընդդիմությունը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала