00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառավարությունը փոշմանել է. սեյսմիկ պաշտպանության ծառայությունը չի լուծարվի

© AP Photo / IRWIN FEDRIANSYAH Сейсмограф. Землетрясение
Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Բաժանորդագրվել
Կառավարությունում պարզել են, որ ՍԱՊԾ–ը լուծարելով` սեյսմիկ պաշտպանության ոլորտի գործառույթները չեն կարող լիարժեք և օպերատիվ իրականացվել, ինչը կարևոր է ՀՀ-ի համար, քանի որ այն գտնվում է սեյսմոակտիվ գոտում, և նրա մեծ մասում առկա է բարձր սեյսմիկ վտանգ:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը չի լուծարվի։ Նման որոշում է ընդունվել այսօր կառավարության հերթական նիստում։

Նոր որոշմամբ գործադիրն ուժը կորցրած է ճանաչել մեկ տարի առաջ` 2020 թվականի հունիսի 18-ին իր իսկ ընդունած որոշումը` ՍՊԱԾ–ը լուծարելու մասին։ Նախորդ որոշմամբ` ՍԱՊԾ–ն ՊՈԱԿ–ից պետք է վերածվեր ԱԻՆ–ի վարչության։

Грачья Петросян - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
ՌԱԴԻՈ
Թույլ հետցնցումներից շենքերը չեն կարող լրջորեն վնասվել. ի՞նչ է խորհուրդ տալիս սեյսմոլոգը

Կառավարությունում, սակայն, արձանագրում են, որ ՀՀ ԱԻՆ կառուցվածքում վարչության կարգավիճակի դեպքում ՍԱՊԾ–ն չի կարող ունենալ առանձին կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչի արդյունքում սեյսմիկ պաշտպանության ոլորտի գործառույթները չեն կարող լիարժեք և օպերատիվ իրականացվել, ինչը կարևոր է ՀՀ համար, քանի որ այն գտնվում է սեյսմոակտիվ գոտում, և նրա մեծ մասում առկա է բարձր սեյսմիկ վտանգ և ռիսկ:

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքի լավագույն ձևը մնում է պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ ի դեմս տարիներ շարունակ հաջողությամբ գործող «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի»,– ասված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։

Անհանգստանա՞լ, թե՞ ոչ. ՀՀ գլխավոր սեյսմոլոգը՝ տարածաշրջանում սեյսմիկ անվտանգության մասին

Նշենք, որ ՍԱՊԾ–ը ստեղծվել է 1991 թվականին` որպես կառավարությանն առընթեր ծառայություն: 2003 թվականին այն վերակազմավորվել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

ՊՈԱԿ-ն իր կազմում ունի ստորաբաժանումներ՝ 52 դիտակայաններ, որոնք համալրված են 153 սարքավորումներով և մարզային կառույցներ` Գառնիում,  Գյումրիում ու Կապանում:

Լրահոս
0