Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ

© Sputnik / Aram NersesyanСело Мадан в Лорийской области
Село Мадан в Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Հայաստանի հյուսիսում` Լոռու մարզում է գտնվում Մադան գյուղը, որտեղ ի սկզբանե հույն գաղթականներ էին ապրում։ Այսօր գյուղն ավելի շատ ուրվական-քաղաքի է նման։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Մադանում հայտնվելով հասկանում ես`այն հերթական հայկական գյուղ չէ։ Այստեղ անգամ գյուղերին բնորոշ հոտեր ու ձայներ չկան, նույնիսկ հավերի կչկչոց չի լսվում։

Որքան շատ ես քայլում գյուղում, այնքան ավելի ճնշող տեսարան է հառնում աչքիդ առաջ։ Այստեղ գրեթե յուրաքանչյուր երկրորդ տունը մեծ կողպեքով փակված է, փողոցներն էլ` ամայի։

Մի քանի տարի առաջ համայնքների խոշորացման արդյունքում գյուղը միացրին Ալավերդի քաղաքին և վերանվանեցին Լեռնահանք։ Սակայն գյուղի տխուր էջը դրանից շատ ավելի առաջ էր բացվել` ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո։

© Sputnik / StringerԼոռու մարզի հունական Մադան գյուղը
Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Լոռու մարզի հունական Մադան գյուղը

«Մադանում կյանքը եռում էր։ Այստեղ և՛ գործարան կար, և՛ ուսումնարան, և՛ հիվանդանոց, և՛ դպրոց։ Հիմա նույնիսկ խանութ չկա...», – պատմում է գյուղի բնակիչ Վլադիսլավ Ասլանովը։

Ասլանովն ազգությամբ հույն է, ինչպես և մադանցիների մեծ մասը։ Գյուղը հույների կողմից հիմնադրվել էր 1752 թվականին։ «1752» գրությամբ քարն ու վահանակը տեղադրված են Մադանի հենց մուտքի մոտ։

© Sputnik / Aram NersesyanԼոռու մարզի հունական Մադան գյուղի ստեղծման վահանակը
Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Լոռու մարզի հունական Մադան գյուղի ստեղծման վահանակը

Սովորական հայից Ասլանովը գրեթե չի տարբերվում։ Մյուս հույների հետ նա ապրում էր հայերի, ռուսների և ադրբեջանցիների շրջանում. այդպիսին էր ժամանակին Մադանը, որտեղ լավագույն տարիներին ավելի քան 1000 մարդ էր բնակվում։ Այսօր այստեղ ընդամենը 20 մարդ է մնացել։

© Sputnik / Aram NersesyanՎլադիսլավ Ասլանովն իր տան բակում
Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Վլադիսլավ Ասլանովն իր տան բակում

ԽՍՀՄ փլուզումից առաջ տեղի հույները նույնիսկ չգիտեին` որտեղ է գտնվում Հունաստանը։ Դա նրանց առանձնապես պետք էլ չէր։ Ապրում էին, աշխատում, սովորում, բուժվում նույն գյուղում։ Այստեղ էլ ամուսնանում էին, ընտանիք կազմում և գյուղատնտեսությամբ զբաղվում։  Իսկ այսօր շոկոլադ կամ արևածաղիկ գնելու համար մադանցիները ստիպված են կես ժամ ճանապարհ անցնել ու հասնել Ալավերդի։

«Մի մեծ եռահարկ դպրոց կար։ Այն մի քանի տարի առաջ քանդեցին։ Խոստացել էին նորը կառուցել։ Չկառուցեցին...», – պատմում է Ասլանովը։

© Sputnik / Aram NersesyanՎլադիսլավ Ասլանովը
Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Վլադիսլավ Ասլանովը

Իր աշակերտական տարիներին մի քանի հարյուր երեխա կար դպրոցում։ Հայերեն, ռուսերեն էին սովորում, դպրոցական ծրագրում հունարենը ներառված չէր։

Երեք հարկանի դպրոցը չէր բավականացնում` ուսումնական գործընթացը 3 հերթով էին կազմակերպում։ Իսկ այսօր մադանում ընդամենը 5 ընտանիք է ապրում` 19 մարդ, որոնցից 7–ը` երեխաներ։

«Ալավերդիից այստեղ ավտոբուսներ չկան, երեխեքին երթուղայինն է տանում–բերում դպրոց ու դպրոցից տուն», – ասում է Ասլանովի կինը` Ալինա Դոլինյանը։

© Sputnik / Aram NersesyanԱլինա Դոլինյանը
Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Ալինա Դոլինյանը

Դոլինյանն ազգությամբ հայ է։ Պատմում է, որ ժամանակին հայ տղաները հաճախ էին հույն աղջիկներին սիրահարվում, ընտանիքներն էլ դեմ չէին նման միությանը։

«Հունական ընտանիքի հայ հարս եմ», – ժպտալով ավելացնում է տատը։

Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

Մադանից Ալավերդի և հակառակ ուղղությամբ երթևեկող երթուղայինը մի քանի անգամ ֆինանսավորել է Լոռու մարզպետարանը, մի քանի անգամ էլ` Ալավերդու քաղաքապետարանը, եղել է նույնիսկ, որ երեխաների ուղեվարձը վճարել է դպրոցը։ Միջքաղաքային տրանսպորտ Ալավերդիում դեռ չեն նախատեսում գործարկել, թեև Մադանում, ճակատագրի հեգնանքով, ավտոբուսի կանգառ է կառուցված։

© Sputnik / Aram NersesyanՎլադիսլավ Ասլանովը
Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Վլադիսլավ Ասլանովը

«Մադանում տրանսպորտի հարցը կլուծվի, եթե միջքաղաքային տրանսպորտի մրցույթին մասնակցի մի ընկերություն, որը կհամաձայնի բացի ակտիվ ուղղություններից, աշխատել նաև Մադանի ուղղությամբ` «մինուսով»», – Sputnik Արմենիային հայտնեցին Ալավերդու քաղաքապետարանից։

Դե իսկ մինչ այդ, երեխաները ստիպված են բավարարվել եղածով։ Տեղացի մանուկներից մեկն ասում է, որ դա մանրուք է` ջրի բացակայության խնդրի համեմատ։ Մի քանի տարի առաջ գյուղի ջրատարը շարքից դուրս է եկել, և գյուղացիները չեն կարող սեփական միջոցներով այն վերանորոգել։  

Անհանգստություն կա, բայց խուճապ չկա. ինչպես է ապրում Կութ գյուղը հակառակորդի քթի տակ

Ալավերդու վարչակազմը ինչպես  տրանսպորտի, այնպես էլ ջրի հարցում խնդիրը լուծել չի շտապում։ Մաքուր ջրի աղբյուրը Մադանից 2 կմ հեռու է։ Եվ հիմնականում ջրի են ուղարկում երեխաներին. մեր պատանի զրուցակիցն էլ հոգնել է ծանր ու չսիրած աշխատանքից։  

Բնականաբար, այսքան կարևոր ու չլուծված խնդիրները մարդկանց ստիպել են ցրվել` մեկն Ալավերդի, մեկը Երևան, մեկն էլ Հունաստան է տեղափոխվել։

© Sputnik / Aram NersesyanԼոռու մարզի հունական Մադան գյուղը
Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Լոռու մարզի հունական Մադան գյուղը

«Մեր բարեկամները Սալոնիկում են ապրում, մենք էլ մի քանի անգամ եղել ենք այնտեղ։ Դեռ տեղափոխվել չենք պատրաստվում։  Կար ժամանակ, որ Հունաստանի տեղը կարգին չգիտեինք», – ասում է Ասլանովը։

ԽՍՀՄ փլուզումից հետո Հունաստանի կառավարությունը հույներին «տուն» էր կանչում։ Ու թեև մադանցիների նախնիները սերում էին այսօր Թուրքիայի կազմում հայտնված հունական տարածքներից, մեծամասնությունն օգտվեց այդ  հնարավորությունից։  1979 թվականին Հայաստանում 5 653 հույն էր բնակվում։ Այսօր նրանցից ընդամենը 1000–ն է մնացել։

Օրեր են, կմթնեն, անց կկենան. Արցախի Սարգսաշեն գյուղի բնակիչը ո՛չ տուն ունի, ո՛չ գնալու տեղ

Հենց հույներն են Լոռու մարզում սկիզբ դրել  հանքարդյունաբերությանը։ Ալավերդիում ընդհուպ մինչև 2018 թվականը գործում էր 1770 թվականին հույների կողմից հիմնադրած պղնձաձուլական գործարանը։ Բոլոր խնդիրներին գումարած` անձրևոտ օրերին այստեղ կարելի է շնչահեղձ լինել պղնձի հոտից, գյուղից ոչ հեռու գտնվում է 1980 թվականին կառուցած մկնդեղի պահեստը։

© Sputnik / Aram NersesyanՀունական Մադանը Լոռու մարզում
Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Հունական Մադանը Լոռու մարզում

Գյուղից այսպիսի տեսարան է բացվում` կանաչ լեռների ֆոնին ոսկեգույն և կապույտ թափոններով բլուրներ են։ Նախկինում դրանք պահվում էին այստեղ գտնվող բետոնե շինությունում։ Սակայն 90-ականներին տեղի բնակիչները ոսկի գտնելու նպատակով սկսեցին քանդել շինությունը։ Բնապահպանները նշում են, որ փակ վիճակում մկնդեղը վտանգավոր չէ։ Այսօր շուրջբոլորն այդ հոտն է տարածված։

© Sputnik / Aram NersesyanՄադանը...
Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Մադանը...

Մադանի անսովոր լռության մեջ դեռ շարունակում է պահպանվել հունական կոլորիտը։ Չնայած Մադանն այնպիսի տեսք ունի` կարծես պատերազմ է անցել, բնությունը գեղատեսիլ է, իսկ ակտիվ կյանքի (կամ ընդհանրապես կյանքի) բացակայությունը կարող է գրավել ինտրովերտներին և աղմուկից հոգնած մարդկանց։ 

© Sputnik / Aram NersesyanՄադանի հունական եկեղեցին
Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Մադանի հունական եկեղեցին

Գյուղի կենտրոնում դեռ շարունակում է կանգուն մնալ հունական եկեղեցին, հիմա այն չի գործում, բայց պետական ճիշտ ծրագրի դեպքում կարող է  գրավել զբոսաշրջիկների։ Ժամանակին այստեղ քահանա կար, զանգերի ղողանջը մարդկանց եկեղեցի էր բերում։ Խորհրդային տարիներին եկեղեցին կինոակումբի վերածեցին։ Իսկ այսօր այնտեղ կովերն են արածում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն