00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ–ի դիմումով ՍԴ–ն կասեցրել է 3 բուհերին վերաբերող կառավարության որոշման գործողությունը

© Sputnik / Andranik GhazaryanФлаг у здания Конституционного суда Армении
Флаг у здания Конституционного суда Армении - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Բաժանորդագրվել
Թաթոյանը վստահեցնում է, որ բուհերին վերաբերող փոփոխությունների նախագիծը չի ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումով հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է 3 բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող կառավարության որոշման գործողությունը։ Տեղեկությունը հրապարակել է Արման Թաթոյանը` ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք, որ կառավարության որոշմամբ` երեք բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների անդամների թիվը պետք է լինի 20-ը։

Ереванский государственный университет - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
Երկու տարի առանց ռեկտորի մնացած մայր բուհը. ի՞նչ ճակատագիր է սպասվում ԵՊՀ–ին

Ըստ որոշման` պետք է հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը բաշխվի հետևյալ համամասնությամբ` հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի։

«Ստացվում է, որ նշված երեք բուհերում ՀՀ վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը: Այսինքն`  պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները որոշումների կայացման գործընթացում որևէ դերակատարություն չեն ունենալու»,–գրել է Թաթոյանը։

Նրա խոսքով` կառավարությունը նման փոփոխություններ նախաձեռնել էր այն դեպքում, երբ ԱԺ-ի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկման է ներկայացվել ՀՀ նախագահի կողմից։ Թաթոյանը նշում է, որ վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերի հանրային քննարկման գործընթացը լիարժեք չի ապահովվել: Վիճարկվող կարգավորումներն ընդունվել են դեռևս հանրային քննարկումների ժամկետը չավարտած՝ շրջանցելով դրանց քննարկման և ընդունման ընթացակարգերը:

Բացի այդ, թե՛ հանրային քննարկման դրված նախագիծը, թե՛ վիճարկվող կարգավորումները չեն ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի:

ԵՊՀ ուսխորհուրդը հրաժարվում է հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը մասնակցելուց

«Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ և գործի ելքը չի որոշում, բայց վերաբերում է միայն որոշման գործողության կասեցմանը: Մասնավորապես, ՍԴ որոշմամբ կասեցվել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը»,–ասում է Թաթոյանը` հավելելով, որ օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականությունը պետք է քննարկվի այս տարվա հուլիսի 27-ի ՍԴ նիստում:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ` քվորում չկար. ի՞նչ են առաջարկում կառավարությանը

Հիշեցնենք, որ ԵՊՀ–ն նույնպես պատրաստվում էր կառավարության` բուհերի հոգաբարձուների խորհրդի որոշումը վիճարկել դատարանում։

Լրահոս
0