Փաշինյանն առաջարկում է սպասել սեպտեմբերին. աշխատատեղերի հայտարարված թվերն ամենաբարձրը չեն

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրեց, թե որ ոլորտներում է աշխատատեղերի աճ գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Աշխատատեղերի բարձր ցուցանիշները, որոնք հայտարարվել են երեկ` հունիսի 23-ին, դեռ ամենաբարձրը չեն։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Экономист Атом Маргарян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
ՌԱԴԻՈ
ՀՀ–ում աշխատատեղերի ռեսուրսը մոտ 1 մլն է, բայց կա զգալի թաքնված զբաղվածություն. տնտեսագետ

Նրա խոսքով` աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը սովորաբար գրանցվում է սեպտեմբերին, հետևաբար կառավարության ղեկավարն ակնկալում է, որ այդ ամսին Հայաստանում շատ ավելի բարձր ցուցանիշ կգրանցվի։

«Իհարկե, մենք միշտ այդ հարցի առաջ ենք կանգնում, թե որքանով են այդ թվերն ապահովվում ստվերից դուրս եկած աշխատատեղերի շնորհիվ, որքանով` նոր աշխատատեղերի շնորհիվ։ Բայց, այնուամենայնիվ, մեր վերլուծությունների, քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ հիմա շինարարության ոլորտում աճ կա, և աշխատատեղերի աճը զգացվում է այդ ոլորտում։ Նաև զբոսաշրջության դանդաղ, բայց հաստատուն վերականգնման գործընթաց ունենք։ Եվ հաջորդ ամենախոշոր սեգմենտը, որտեղ աշխատատեղերի աճ ունենք, հանրային սննդի ոլորտում է»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ 2021 թվականի 2020թ–ի մայիսին արձանագրված աշխատատեղերի 634 951 թիվը 2020թ–ի սեպտեմբերին եղել է 631 966, մայիսին` 634 951։ Այն 2020թ–ի ցուցանիշից շատ է 34 000–ով, 2019թ–ից` 37 000–ով և 2018թ–ից` 87 000–ով։

Հիշեցնենք` էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 23-ին հայտարարել էր, որ 2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդ է խփել. 634 951 հարկման բազա ունեցող անձ կա։

Ի դեպ, ՊԵԿ–ն էլ իր հերթին հայտնել էր, որ 2021 թվականի մայիսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 212 000 դրամ: 2020 թվականի մայիսի այս ցուցանիշը կազմել է 194 000 դրամ, 2019 թվականին` 187 000 դրամ, իսկ 2018 թվականին` 176 000 դրամ:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն