Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սահմանների հստակեցումը լինելու է բացառապես մեր հաշվին. ի՞նչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց

© Sputnik / Asatur YesayantsСурен Саркисян
Сурен Саркисян  - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տարածաշրջանային զարգացումների հնարավոր որոշ սցենարներին, որոնք կարող են առաջադրվել Հայաստանին։
Սարգսյան. «Զիջելով ամեն ինչ` Հայաստանը ստանալու է անհեթեթ, անհասկանալի խաղաղություն»

Սուրեն Սարգսյանի խոսքով` Ադրբեջանում այս պահին ընթանում է քաղաքական դիսկուրս, ըստ որի` Բաքուն և Երևանը պետք է գնան հարաբերությունների կարգավորման, պետք է կնքվի հաշտեցման համաձայնագիր և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ։ Ըստ նրա` քաղաքական քննարկման թիկունքում կան որոշ արտաքին ուժեր, որոնք կարծում են, որ կարգավորումն ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղության ու կայունության միակ երաշխիքն է։

«Նման քննարկումներ ծավալվում են նաև Թուրքիայում։ Այնտեղ նույնպես կա կարծիք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, ինչը պետք է տեղի ունենա հաշտեցման միջոցով։ Եթե հաշվի առնենք արտաքին աշխարհի շահագրգռվածության գործոնը, ապա դա նշանակում է, որ Հայաստանին ինչ-որ պահի կարող են ստիպել, որպեսզի գնա նախանշված ճանապարհով։ Որպես նախապայման` մեր առջև դնելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, հստակ սահմանազատման պահանջ»,– նշեց Սարգսյանը։

Նրա կարծիքով` սահմանների հստակեցումը, ցավոք սրտի, տեղի է ունենալու բացառապես մեր հաշվին, ինչն արդեն իսկ կա վերջին ամիսներին մեր կողմի զիջումներով։

Военные посты на армянсо-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Ադրբեջանը մինչև վերջ կճնշի. փորձագետը՝ սահմանային ճգնաժամի ու Հայաստանի քայլերի մասին

Ըստ նրա` Հայաստանի իշխանությունն իր հերթին գնում է ամեն ինչ տալու, ամեն ինչ հանձնելու նախանշված ճանապարհով և դրա դիմաց ստանալու է անհասկանալի, անհեթեթ խաղաղություն, որովհետև թուրք–ադրբեջանական տանդեմի քաղաքականությունը չի բավարարվելու նրանով, ինչ ստանում է և փորձելու է ստանալ ինչ-որ հատված Սյունիքից` ցամաքային կապ հաստատելով Նախիջևանի հետ։ Սարգսյանի պնդմամբ` տվյալ վտանգավոր սցենարի առաջադրման հնարավորությունը բավականին մեծ է։ 

«Գլոբալ խաղացողներից մի քանիսն ունեն իրենց հետաքրքրասիրությունը, բայց դա չի կարող բխել օրինակ Իրանի շահերից կամ էլ եթե բխի ՌԴ–ի շահերից, ապա որոշակի վերապահումներով։ Այստեղ գլոբալ պայքար է ընթանում նաև Ռուասատանին տարածաշրջանից դուրս մղելու համար, հետևաբար վերոհիշյալ սցենարի կիրառումը միտված է նաև այդ ծրագրի իրականացմանը»,– նշեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը։ 

Ավինյանն ասաց՝ որ դեպքում ռուս սահմանապահները կտեղակայվեն Գեղարքունիքում

Սուրենյանի դիտարկմամբ` այս պահին կա լուրջ դիվանագիտական աշխատանք ծավալելու անհրաժեշտություն, բայց մենք ցավոք սրտի ո՛չ նախարար ունենք, ո՛չ տեղակալներ։ Ըստ նրա` Հայաստանն ունի թուրք–ադրբեջանական սցենարից խուսափելու հնարավորություն, եթե մենք կարողանանք ադեկվատ արտաքին քաղաքականություն վարել, ինչը սակայն այս պահին չի հաջողվում անել։   

Ադրբեջանը մինչև վերջ կճնշի. փորձագետը՝ սահմանային ճգնաժամի ու Հայաստանի քայլերի մասին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն