ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երևանում թափոնների տեսակավորման 135 կետից մինչ օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5 –ը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` հղում անելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին:
«Գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Երևանի քաղաքապետարանը հորդորում է բնակիչներին ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։
«Խնամքով վերաբերվենք մեր քաղաքին և հնարավորության դեպքում կանխենք գողության դեպքերն ու պաշտպանենք մեր գույքը վնասումներից»,–նշել է Հակոբյանը:
Նշենք, որ այս տարվա սկզբից Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման նոր գործընթաց է սկսել և արդեն մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հերթով տեղադրվում են տեսակավորման թափոնամաններ։ Յուրաքանչյուր թափոնաման կոնկրետ տեսակի թափոնի համար է նախատեսված. դեղինը՝ թղթի, ստվարաթղթի, ամսագրերի ու թերթերի, մոխրագույնը՝ ապակու, կապույտը՝ պլաստիկի՝ սպասք, շիշ, պոլիէթիլենային տոպրակ։
Պատահականությո՞ւն, թե՞ հրկիզում. «գարշահոտ» պատմություն՝ Մասիսի աղբավայրի շուրջ