Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկ Չոբանյանին

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян на встрече с председателем совета директоров школы управления «Сколково» Александром Волошиным (12 мая 2021). Москва
Президент Армен Саркисян на встрече с председателем совета директоров школы управления «Сколково» Александром Волошиным (12 мая 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Բաժանորդագրվեք
Նախարարի պաշտոնակատարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժին ու հեռանկարներին:

Նախարարի պաշտոնակատարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը:

Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում միջազգային և տեղական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները:

Սարգսյանն ու Ծառուկյանը հանդիպել են. մտքեր են փոխանակվել ներքաղաքական իրավիճակի շուրջ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала