Ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները ներկայացվել է պաշտպանության նախարարին

© Photo : official site of MoD of RAИ.о. министра обороны Вагаршак Арутюнян посетил предприятия ВПК (25 июня 2021). Армения
И.о. министра обороны Вагаршак Арутюнян посетил предприятия ВПК (25 июня 2021). Армения - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վաղարշակ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

© Photo : official site of MoD of RAՎաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ–ում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ
Ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները ներկայացվել է պաշտպանության նախարարին - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ–ում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ

Նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրական սրահներում, ծանոթացել ընկերությունների գործունեությանը,  իրականացվող նախագծերին և ապագա ծրագրերին:

Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել է ընկերությունների արտադրանքը, մասնավորապես՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները։ Այցի ընթացքում քննարկվել են նաև ռազմարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները։

© Photo : official site of MoD of RAՎաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ–ում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ
Ժամանակակից անօդաչու թռչող սարքերի օրինակները ներկայացվել է պաշտպանության նախարարին - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ–ում անօդաչու թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների արտադրությամբ զբաղվող մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ

Վաղարշակ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ռազմարդյունաբերական ընկերությունների գործունեության ակտիվացում է նկատվում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է պետություն-մասնավոր փոխշահավետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Անօդաչու Boeing–ն առաջին ցամաքային փորձարկումն է անցել. տեսանյութ

Լրահոս
0