Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով

© Photo : official site of the National Center of OncologyМедперсонал клиники женского здоровья Национального центра онкологии за работой
Медперсонал клиники женского здоровья Национального центра онкологии за работой - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հիվանդության վաղեմությունը եղել է երկու տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի պաշտոնական կայքից։

«44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում` որովայնի չափերի մեծացմամբ, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։ Հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել»,–նշված է կայքում։

© Photo : official site of the National Center of OncologyԿնոջ որովայնը վիրահատությունից առաջ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Կնոջ որովայնը վիրահատությունից առաջ

Նշվում է, որ կատարվել է արգանդի էքստիրպացիա (հեռացում) և մեծ ճարպոնի հեռացում։ Վիրահատությունն իրականացրել է ՈւԱԿ-ի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը։

© Photo : official site of the National Center of OncologyԿնոջ որովայնը վիրահատությունից հետո
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Կնոջ որովայնը վիրահատությունից հետո

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների։

Պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը նշել է, որ նման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բավականին հաճախ են կատարվում, և դրանք չեն դասվում բարդ վիրահատությունների շարքին։

Բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. ավտովթարից պարանոցը կոտրած տղայի կյանքը փրկվել է

Լրահոս
0