Չկա Ղարաբաղ` չկա հակամարտություն. Ալիևը կոչ է արել սահմազատման աշխատանքային խումբ ստեղծել

© Photo : Dept. of Defense photo by Navy Petty Officer 2nd Class Dominique A. Pineiro / Public photeПрезидент и министр обороны Азербайджана Ильхам Алиев и Закир Гасанов на встрече с председателем Объединенного комитета начальников штабов, генералом морской пехоты Джозефом Ф. Данфордом-младшим (16 февраля 2017). Баку
Президент и министр обороны Азербайджана Ильхам Алиев и Закир Гасанов на встрече с председателем Объединенного комитета начальников штабов, генералом морской пехоты Джозефом Ф. Данфордом-младшим (16 февраля 2017). Баку - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
Իլհամ Ալիևը հանդիպել է ադրբեջանական բանակի մի խումբ ղեկավարների և անձնակազմի ներկայացուցիչների հետ և մի շարք հանձնարարություններ տվել:

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանը պետք է ընդունի նոր իրականությունը և բանակցություններ սկսի Ադրբեջանի հետ սահմանը որոշելու համար։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ильхам Алиев в Парке военных трофеев в Баку - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Ալիևը պնդում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր է պետք կնքել

Նա կոչ է արել սահմանագծման աշխատանքային խումբ ստեղծել՝ կրկին բարձրաձայնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի վրա աշխատելու գաղափարը։

Հայաստանի համար, ինչպես կարծում Է Ալիևը, զարգացման միայն մեկ ճանապարհ կա՝ «նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից»։ Ադրբեջանի նախագահը Հայաստանին առաջարկել է «ընդհանրապես չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» բառը, քանի որ, նրա կարծիքով, նման տարածքային միավոր չկա, իսկ դա նշանակում է, որ չկա նաև «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացությունը:

Թաթոյանը Էրդողանի կնոջ ու Ալիևի խոսակցության տեսանյութը ուղարկել է միջազգային կառույցներին

Ալիևը պատմել է նաև, թե ինչպես է ավելանալու Ադրբեջանի ռազմական հզորությունը։ Նրա խոսքով ՝ ստորագրվել են նոր պայմանագրեր, սկսվել է նոր սպառազինության, ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված տեխնիկայի գնման գործընթացը, հաստատվել են զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները: Ընդ որում, բանակի թվաքանակը կավելանա, և այդ ամենը տեղի կունենա Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի «ճիշտ վերլուծության» հիման վրա։

Ադրբեջանի նախագահը նաև կարծում է, որ տարածաշրջանում պետք է նոր նախաձեռնություններ առաջ քաշվեն նոր պատերազմի վտանգը զրոյացնելու համար։

Նա հիշեցրել է, որ Ղարաբաղում պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամներ նախաձեռնություններ էին առաջ քաշում, որոնք կարող էին Բաքվի համար բացասական հետևանքներ ունենալ։

Ալիևը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում. Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ–ում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала