Հազվագյուտ երաժշտական գործիքների դասարանները կկրճատվե՞ն. բյուջեում մշակույթի համար փող չկա

© Sputnik / Asatur Yesayants6-ой ежегодный джазовый фестиваль Yerevan Jazz Fest в Тавуше (13 сентября 2020). Берд
6-ой ежегодный джазовый фестиваль Yerevan Jazz Fest в Тавуше (13 сентября 2020). Берд - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
ՀՀ կառավարությունը որոշել է կրճատել երաժշտական դպրոցներին պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարը` առանց որևէ կարգադրություն իջեցնելու։ Քաղաքապետարանն էլ որոշել է քաղաքային բյուջեի հաշվին այս տարի ինչ-որ կերպ խնդիրը լուծել, բայց թե ինչ կլինի հաջորդ տարի, անհայտ է։

Հայաստանում գործող ավելի քան 150 երաժշտական դպրոցներ կանգնած են լուրջ խնդրի առաջ, որը չլուծելու հետևանքները կերևան ոչ ուշ, քան 10-15 տարի հետո, երբ, օրինակ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ, կամերային նվագախմբերն ուղղակի չեն կարողանա համալրվել նոր կադրերով, քանի որ մի շարք երաժշտական գործիքներ նվագողներ չենք ունենա։

Այնպիսի երաժշտական գործիքներ, ինչպիսիք են, օրինակ, ֆագոտը, տրոմբոն, գալարափողը, դեռ տարիներ առաջ համարվում էին «մեռնող գործիքներ», բայց 2005-06 թվականներին կառավարությունը որոշեց նախագիծ իրականացնել, որի արդյունքում երաժշտական դպրոցներում ժողովրդական, փողային և որոշ լարային գործիքներ սկսեցին դասավանդվել անվճար` պետպատվերի շրջանակում:

Վալեր Նազարեթյանի յուրօրինակ երաժշտական գործիքները

Օրեր առաջ մի շարք ծնողներ ահազանգեցին` երաժշտական դպրոցներից իրենց տեղեկացնում են, որ հավանաբար սեպտեմբերից իրենց երեխաներն այլևս չեն սովորելու անվճար դասարաններում, չնայած` դպրոցների հետ պայմանագիր ունեն կնքած։

Խնդիրը հասկանալու համար կապ հաստատեցինք մի շարք երաժշտական դպրոցների տնօրենների հետ։ Ի զարմանս մեզ, շատերը խուսափեցին այս մասին բարձրաձայնել։ Խնդրի մասին մեզ մանրամասն պատմեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը։

© Sputnik / Asatur YesayantsՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյան
Հազվագյուտ երաժշտական գործիքների դասարանները կկրճատվե՞ն. բյուջեում մշակույթի համար փող չկա - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյան

Բանն այն է, որ ՀՀ կառավարությունն այս տարվա մարտ ամսից որոշել է կիսով չափ կրճատել երաշտական դպրոցներին պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարը` առանց որևէ կարգադրություն, հրաման իջեցնելու։

«Ես հասկանում եմ, որ պատերազմից հետո միգուցե գումար չկա, ստիպված են ամեն տեղից խնայել, բայց դրան էլ ձև կա։ Նախ պետք էր խոսել խնդրին տեղյակ մասնագետների և պատասխանատուների հետ, կատարել մշտադիտարկում, հասկանալ, թե որ դպրոցում ինչ վիճակ է, պարզել, թե որ գործիքներն են ավելի պահանջված, հետո միայն կայացնել խելացի որոշում: Սակայն ուղղակի մեխանիկորեն կրճատել են գումարը՝ դնելով համայնքներին և դպրոցներին անորոշ վիճակում։ Հրամանը չեն տալիս, բայց գումարը կրճատում են»,–ասում է Հեքեքյանը։

Ամեն տարվա սկզբում Երևանի երաժշտական դպրոցները քաղաքապետարանի հետ ֆինանսավորման պայմանագիր են կնքում, այս ուսումնական տարվա համար էլ պայմանագիրն արդեն կնքված է։

Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2020
Որոշ դասեր այգում և երաժշտություն դասամիջոցներին. դպրոցները հարմարվում են նոր պայմաններին

Դպրոցի տնօրեններին կարգադրել են ստորագրել, որ իրենք համաձայն են ստանալ ֆինանսավորման կեսը։

«Երևանի բոլոր երաժշտական դպրոցների տնօրենները ստորագրել են այդ համաձայնագիրը, ես՝ ոչ, որովհետև տնօրենը հայտնվում է ծուղակում. աշակերտների թիվը կրճատելու հրաման չկա, կրճատել չեմ կարող, չկրճատեմ՝ գումարը չի բավականացնի։ Քանի որ կրճատված ֆինանսավորման համաձայնագիրը չեմ ստորագրել, դպրոցին անգամ առաջին կիսամյակի 3 ամսվա գումարը չեն փոխանցել։ Մենք էլ չենք փոխանցել հարկերը և հայտվել ենք վտանգավոր իրավիճակում: Իսկ կստորագրեմ համաձայնագիրը որոշակիություն մտնելուց և հստակ կարգադրություն ստանալուց հետո միայն»,–ասում է Հեքեքյանը։

Նրա խոսքով` երկու անգամ ԿԳՄՍ նախարարություն է նամակ գրել, մեկ անգամ էլ` քաղաքապետարան։ Նախարարությունից ասել են` դպրոցի հարցերով քաղաքապետարանն է զբաղվում, իրենց հարցրեք, քաղաքապետարանից էլ բացատրում են, որ իրենք ընդամենն այն խողովակն են, որի միջոցով պետությունը երաժշտական դպրոցներին գումար է տալիս։

30 տարի քիչ տեղ են տվել, մինչդեռ մշակույթը տնտեսության զարգացման կոմպոնենտ է. Բաբայան

Քաղաքապետարանն ինքն է գրություն գրել ԿԳՄՍ նախարարությանը, պատասխանում են` քաղաքապետարանը տարվա սկզբին ֆինանսավորման համապատասխան հայտը չի ներկայացրել, դա է պատճառը, որ թերի են ֆինանսավորել։ Բյուրոկրատական քաշքշուկ:

Հեքեքյանը վստահ է`երբ նշված դասընթացները վճարովի դառնան, այդ գործիքներն ուսանել ցանկացողները կտրուկ կնվազեն և աստիճանաբար կվերադառնանք 2000-ականներ` «վերակենդանացած» գործիքները նորից կմտնեն «կարմիր գրքի մեջ» ու նվագախմբերը կհայտնվեն ծանր իրավիճակում:

Բանն այն է, որ այդ գործիքները նվագելը դժվար է, գործիքները բավականին թանկ են, և երեխան ծնողի հետ որոշում է այդ բարդ ճանապարհն անցնել այն դեպքում, երբ հաստատ որոշում են երաժիշտ դառնալ:

«Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան գումար է ծախսում ծնողը, որպեսզի իր երեխան ամեն անգամ տաքսիով դպրոց հասնի, քանի որ, օրինակ, թավջութակով, ֆագոտով չես նստի մարդկանցով լեցուն երթուղային տաքսի։ Այդ գործիքները 1000-4000 դոլար արժեն և կարող են վնասվել։ Եղել է, որ երեխան Կիևյանից ոտքով է եկել Մոսկովյան փողոց, որպեսզի գործիքն ապահով դպրոց հասցնի»,–ասում է Հեքեքյանը։

Նրա խոսքով` պետությունը պետք է երեխաների տրանսպորտի հարցն էլ հոգար, որ այդ դասարաններում սովորող երեխաներ լինեին, չպակասեին, փոխարենը կրճատում է ֆինանսավորումը։

Маленький меломан - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2020
Փայտիկով ծնվածը. ինչպես է փոքրիկ տղան իսկական դիրիժորի պես զգում և վայելում երաժշտությունը

Հեքեքյանը լավ է հիշում` երբ հաստատվեց պետպատվերի ծրագիրը, ընդամենը 1 տարի հետո իրենց դպրոցն ունեցավ ժողովրդական գործիքների նվագախումբ, իսկ մինչ այդ դպրոցում նույնիսկ քամանչայի դասարան չկար։

«3-4 տարի հետո դպրոցն այնպիսի նվագախումբ ուներ, որ համերգային ծրագրով մեկնեցինք շրջագայության ԱՄՆ։ Մենք այսօր չունենք որևէ գործիք, որը չենք դասավանդոում` սրինգ, թառ, ուդ, սանթուր, ամեն ինչ։ Ունենք երկու փողային նվագախումբ: Իսկ ի՞նչ է լինելու վաղը... Ստիպված ենք լինելու փակել փողային նվագախմբերից մեկը, կրճատել ժողովրդական նվագարանների նվագախմբի կազմը և այլն: Այսօր, օրինակ, պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը դրսից երաժիշտների է հրավիրում` տրոմբոն, գալարափող, որովհետև կարիքը կա, իսկ մենք բռնում ենք ու կրճատում պետպատվերը։ Հարց է առաջանում` ի՞նչ են անելու նվագախմբերը, երբ արդեն հասուն երաժիշտերն անցնեն թոշակի»,–ասում է Հեքեքյանը։

«Թուրքիայի վերջին հայկական գյուղում» պատմության ու մշակույթի թանգարան է բացվել

Հարցազրույցի ընթացքում մաեստրոյին զանգահարեց Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և հայտնեց, որ փորձում են հարցին լուծում տալ հնարավոր կարճ ժամկետում: Հարցազրույցի հաջորդ օրը մեզ հետ կապ հաստատեց մաեստրոն ու հայտնեց, որ քաղաքապետարանը որոշել է կառավարության կողմից երաժշտական դպրոցների այս տարվա պետպատվերի կիսատ ֆինանսավորումը իրականացնել քաղաքային բյուջեի հաշվին։ Իսկ թե ինչ կլինի եկող տարի, ոչ մեկին հայտնի չէ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն