Լաչինի միջանցքով օրական անցնում է մոտ 100 մեքենա. ռուս խաղաղապահները վերահսկում են շարժը

© Photo : official site of the MoD of RFРоссийские миротворцы в "Лачинском коридоре"
Российские миротворцы в Лачинском коридоре - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
Բաժանորդագրվեք
ՌԴ խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության գործողություններ` դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են կողմերի սահմանազատման գծի երկայնքով կատարել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի տեղաշարժի, պարենի և տարատեսակ ապրանքների տեղափոխման անվտանգության ապահովման խնդիրներ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Անցած շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ ևս չեն արձանագրվել:

«Վերահսկում ենք տրանսպորտային միջոցների շարժը Լաչինի միջանցքով: Օրական, միջին հաշվով, անցակետով անցնում է մոտ 100 մեքենա: Եթե մեքենան կասկած է հարուցում, հերթափոխի պատասխանատուն այն զննում է զենքի և պայթուցիկ նյութերի հայտնաբերման համար», - ասել է անցակետի հրամանատար Վասիլի Դավիդովը:

Նշենք, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության գործողություններ` դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու նպատակով:

Российские миротворцы обеспечивают безопасность местных жителей, проводящих уборку урожая пшеницы в Мартунинском районе - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Խաղաղապահներն ապահովում են Մարտունու բնակիչների անվտանգությունը ցորենի բերքահավաքի ժամանակ

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала