Անգամ պատվաստում ստանալուց հետո քաղաքացիները ստիպված կլինեն դիմակ դնել. ԱՀԿ ներկայացուցիչ

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցПассажиры на платформе вокзала в масках
Пассажиры на платформе вокзала в масках - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանում Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ համավարակը հնարավոր է կանգնեցնել արդեն այս տարի, բայց դրա համար համընդհանուր ջանքեր են պահանջվում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ռուսաստանում Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ հակամարմինների առկայությունն օրգանիզմում միշտ չէ, որ վկայում է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի մասին:

Евгений Тимаков, врач-педиатр, инфекционист и вакцинолог, главный врач медцентра «Лидер-Медицина» - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Հնդկական շտամից պաշտպանվելու համար հինգ անգամ ավելի շատ հակամարմիններ են պետք. վարակաբան

ԱՀԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ COVID-19-ի հակամարմինների ամբողջական հետազոտման համար անհրաժեշտ է դիմել լաբորատորիա: Ընդ որում, պատվաստումն ամեն դեպքում կպաշտպանի մարդուն վարակից։

«Եթե հակամարմիններ կան, չի նշանակում, որ պատվաստանյութն ինչ-որ վնաս կհասնի։ Դա բացարձակ սուտ է»,-ասել է Վույնովիչը։

Նա ընդգծել է, որ անգամ պատվաստումը ստանալուց հետո քաղաքացիները ստիպված կլինեն դիմակ դնել։

«Եթե պատվաստված մարդը չհիվանդանա, վիրուսը, միևնույնն է, կանցնի նրա օրգանիզմով, ավելի խելացի կդառնա և ինչ-որ պահի այդ վարակը կփոխանցվի ուրիշ մարդու` թեկուզ առանց ախտանշանների»,-նշել է փորձագետը։

Վույնովիչը հավելել է, որ համավարակը հնարավոր է կանգնեցնել արդեն այս տարի, բայց դրա համար համընդհանուր ջանքեր են պահանջվում։

Վրաստանի առողջապահության նախարարը պատվաստումից հետո հիվանդացել է կորոնավիրուսով

Լրահոս
0