Վրաստանում հայր ու որդի 2 տարի պարբերաբար բռնաբարել են հարևանի մանկահասակ աղջկան

CC0 / ID 3938030 / WomanНасилие
Насилие - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
65-ամյա տղամարդն ու նրա 35-ամյա որդին չեն ընդունում իրենց մեղքը և լռում են, դատարանում նրանց շահերը միաժամանակ երեք փաստաբան են պաշտպանում:

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Վրաստանի դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել երկու տղամարդու համար, որոնք մեղադրվում են Սամեգրելո Զեմո Սվանեթի մարզիՄարթվիլի շրջանի գյուղերից մեկում ութամյա աղջկա բռնաբարության համար, հաղորդում է Sputnik Վրաստանը՝ հղում աելով Առաջին ալիքին:

Մեղադրյալները՝ 65-ամյա տղամարդն ու նրա 35-ամյա որդին, չեն ընդունում իրենց մեղքը և լռում են, դատարանում նրանց շահերը միաժամանակ երեք փաստաբան են պաշտպանում:

ՌԴ-ում անչափահաս քույրերին բռնաբարելու և սպանելու մեջ կասկածվողը ձերբակալվել է. տեսանյութ

Դատավորն ամբողջությամբ բավարարել է մանկապղծության մեջ մեղադրվողներին մինչև դատավճիռը կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը, թեև պաշտպանական կողմը խնդրում էր նրանց գրավի դիմաց ազատ արձակել:

Սարսափելի պատմություն

Հոր և որդու ձերբակալության մասին հայտնի է դարձել ուրբաթ օրը։ Ոստիկանություն է դիմել երեխայի մայրը, երբ կապտուկներ ու վնասվածքներ է նկատել դստեր մարմնին, իսկ երեխան նրան պատմել է տեղի ունեցածի մասին։

Михаил Хачатурян - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2019
Մանկապղծության համար հետմահու գործ կհարուցվի՞ Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ

Ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալներին։ Պարզվել է, որ նրանք զոհի հարևաններն են։ Քննությունը պարզել է, որ վերջին 2 տարվա ընթացքում նրանք մի քանի անգամ բռնաբարել են աղջկան։

Բացի այդ, քննությունը պարզել է, որ մեղադրյալներից մեկը 2018թ․-ին ոտնձգություն է կատարել և այլասերել մեկ այլ` իննամյա աղջնակի։

Ընդ որում՝ հանցագործները զոհերին ասել են, որ կսպանեն նրանց ամբողջ ընտանիքին, եթե նրանք իրենց գործողությունների մասին պատմեն որևէ մեկին։

Այժմ նրանց սպառնում է 15-ից 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն՝ մեղքի հաստատման դեպքում։ Համագյուղացիներն արդեն այրել են մեղադրյալների տունը և ասում են, որ նրանց էլ կսպանեն, եթե նրանք ազատ արձակվեն։

Մանկապղծությունն ու մանկական բռնությունը Հայաստանում. վիճակագրություն

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն