Հետընտրական կրքեր, հին ու նոր խնդիրներ. անցնող շաբաթը` լուսանկարներով

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Sputnik Արմենիայի կիրակնօրյա ֆոտոշարքը ներկայացնում է անցնող շաբաթվա կարևոր դեպքերն ու իրադարձությունները։

Հայաստանում անցնող շաբաթը հետընտրական էր։ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջորդ օրն արդեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք էր նախաձեռնել։ Այստեղ Փաշինյանին «պողպատե մանդատ» նվիրեցին` ի նշան խոստացած պողպատե հեղափոխության։

Բելառուսցիները ջրվեժի տակ - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Ինչպես են հաղթահարում ամառային անտանելի տապը տարբեր երկրներում. զովացնող ֆոտոշարք

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնք համապատասխանաբար 2–րդ և 3–րդ տեղերը պիտի զբաղեցնեն նոր` 8–րդ գումարման ԱԺ–ում, ասուլիսներով հանդես եկան և ասացին, որ բողոքարկելու են ընտրությունների արդյունքները։

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրյան» ԲԿ–ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կրկին հետապնդում սկսվեց։ Նրան մեկ ամսով կալանավորելու որոշում ընդունեց դատարանը։ Բայց Չարչյանի ինքնազգացողությունը վատացավ, ու նա տեղափոխվեց հիվանդանոց. բժիշկը վերջերս է սրտի ստենտավորում անցել։

Կառավարության մոտ նստացույց արեցին Ադրբեջանում գերի պահվող շիրակցիների հարազատները։

Այս շաբաթ Հայաստանում մեկնարկեց ամառային զորակոչը։ 18–ամյա պատանիները մեկնեւմ են հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Նրանցից ոմանք տխրել էին, որ չեն կարող ծառայել Արցախում։

Միայնակ հանգստություն և էրոտիկ արվեստ․ ֆանտաստիկ լուսանկարներ միջազգային մրցույթից

Մշակութային իրադարձություն էլ եղավ. հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը իտալացի մեծ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ գործող սիմֆոնիկ նվագախմբի հետ Ռավեննայում կայանալիք փառատոնին կկատարեն Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը։

© Sputnik / Asatur YesayantsՔՊ–ի հանրահավաքը` ընտրությունների հաջորդ օրը
ՔՊ–ի հանրահավաքը` ընտրությունների հաջորդ օրը - Sputnik Արմենիա
1/11
ՔՊ–ի հանրահավաքը` ընտրությունների հաջորդ օրը
© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանը` ՔՊ–ի հանրահավաքին ելույթ ունենալիս
Նիկոլ Փաշինյանը` ՔՊ–ի հանրահավաքին ելույթ ունենալիս - Sputnik Արմենիա
2/11
Նիկոլ Փաշինյանը` ՔՊ–ի հանրահավաքին ելույթ ունենալիս
© Sputnik / Diana AtoyanՆախընտարկան գովազդային պաստառներ` հետընտրական Երևանում
Նախընտարկան գովազդային պաստառներ` հետընտրական Երևանում - Sputnik Արմենիա
3/11
Նախընտարկան գովազդային պաստառներ` հետընտրական Երևանում
© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Քոչարյանը` «Հայաստան» դաշինքի ասուլիսին
Ռոբերտ Քոչարյանը` «Հայաստան» դաշինքի ասուլիսին - Sputnik Արմենիա
4/11
Ռոբերտ Քոչարյանը` «Հայաստան» դաշինքի ասուլիսին
© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Վանեցյանը` «Պատիվ ունեմ» դաշինքի ասուլիսին
Արթուր Վանեցյանը` «Պատիվ ունեմ» դաշինքի ասուլիսին - Sputnik Արմենիա
5/11
Արթուր Վանեցյանը` «Պատիվ ունեմ» դաշինքի ասուլիսին
© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Չարչյանը` դատարանի բակում
Արմեն Չարչյանը` դատարանի բակում - Sputnik Արմենիա
6/11
Արմեն Չարչյանը` դատարանի բակում
© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Չարչյանը` դատարանում
Արմեն Չարչյանը` դատարանում - Sputnik Արմենիա
7/11
Արմեն Չարչյանը` դատարանում
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը - Sputnik Արմենիա
8/11
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը - Sputnik Արմենիա
9/11
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
© Sputnik / Andranik GhazaryanԳերիների հարազատների նստացույցը կառավարության մոտ
Գերիների հարազատների նստացույցը կառավարության մոտ - Sputnik Արմենիա
10/11
Գերիների հարազատների նստացույցը կառավարության մոտ
© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Մանսուրյանը
Տիգրան Մանսուրյանը - Sputnik Արմենիա
11/11
Տիգրան Մանսուրյանը
Լրահոս
0