Ունենալու ենք խորհրդարան, որտեղ ընդդիմությունը բավականաչափ պատրաստված է և շատ դեպքերում ինտելեկտուալ տեսակետից ավելի փորձառու, քան իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Sputnik Արմենիայի եթերում նոր խորհրդարանի մասին նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը
Բադալյանի դիտարկմամբ` խնդիրն այն է, որ գալիք խորհրդարանում իշխող թիմը, ի տարբերություն նախկինում գործած իշխանական բոլոր ուժերի, չունի պատկերացումներ ու հայեցակարգային մոտեցումներ Հայաստանի զարգացման վերաբերյալ։
«Ներկա իշխող ուժի միակ առավելությունն այն է, որ միշտ պայքարել է անցյալի դեմ, բայց հիմա արդեն լոկ անցյալի քննադատությունն ընտրազանգվածի փորը չի կշտացնի։ Պետք է ներկայացնել զարգացման օրակարգ, որն ունի ընդդիմությունն ի տարբերություն իշխանության, սակայն այդ օրակարգն այս պահին ընտրողներին գուցե ցանկալի չէր»,– նշեց քաղտեխնոլոգը։
Բադալյանի կարծիքով` իշխող քաղաքական ուժը խորհրդարանում շարունակելու է ատելության քարոզը` կոշտ բառապաշար կիրառելով անցյալի վերաբերյալ, ինչը նույնպես ունի օբյեկտիվ պատճառաբանություն` ընտրազանգվածին իր շուրջը պահելու համար իշխող ուժը շարունակելու է սուր քննադատությունն ընդդիմադիրների հասցեին։ Ըստ նրա` այն ժամանակ, երբ իշխանությունն այլևս չկարողանա իր ընտրազանգվածին պահել տեսարանների հաշվին ու չկարողանա լուծել սոցիալ–տնտեսական խնդիրները, ներկայիս ընդդիմությունը նրա համար կարող է և ցանկալի ու նախընտրելի չլինել։
Քաղտեխնոլոգի համոզմամբ` ընդդիմությունը պետք է օգտագործի բոլոր միջոցներն իշխանությանը հարվածելու համար։ Պետք է դիմել ՍԴ և ցույց տալ, որ ընտրական գործընթացում տեղի է ունեցել անհարկի ու անօրինական միջամտություն։ Եթե ապացուցվի, ապա կստեղծվի նոր ընտրությունների հավանականություն։ Մյուս կողմից էլ, ըստ նրա, ճիշտ է վերցնել մանդատներն ու թիվ մեկ ամբիոնից քննադատել իշխանությանը։
«Հայաստանը», «Պատիվ ունեմն» ու «Զարթոնքը» պահանջում են անվավեր համարել ընտրությունները
Ընդդիմադիրներն, ըստ Բադալյանի, պետք է օգտագործեն նաև հանրահավաքները, փողոցային պայքարը, տարբեր լրատվամիջոցներով իշխանությանը քննադատելը և ձգտեն վերջինիս հարվածներ հասցնել յուրաքանչյուր վայրկյան։
Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Կեղծ ահազանգի պատճառով ինձ 1,5 ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից. Այգեստանի համայնքապետ
Խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.91%) ու «Հայաստան» դաշինքը (21.09%)։
«Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։