Շատ ուրախ եմ, որ ևս 1 տարի ներկայացնելու եմ այս հրաշալի երկիրը. Կապառոսը` պայմանագրի մասին

© AFP 2023 / CRISTINA QUICLERХоакин Капаррос на пресс- конференции
Хоакин Капаррос на пресс- конференции - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկարաձգել է պայմանագրի ժամկետը ՀՖՖ-ի հետ:

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շատ ուրախ է, որ ևս մեկ տարի շարունակելու է իր աշխատանքը մեր երկրում։ Այս մասին նա գրել է Facebook–ի իր էջում` մեկնաբանել է թիմի հետ պայմանագրի երկարաձգումը։

«Անչափ ուրախ եմ, որ ևս մեկ տարի շարունակելու եմ պատկանել այս հիանալի ընտանիքին ու ներկայացնել այս հրաշալի երկիրը, որը մեզ գրկաբաց ընդունեց ու այդքան շատ սեր տվեց»,- գրել է Կապառոսը։

Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկարաձգել է պայմանագրի ժամկետը ՀՖՖ-ի հետ: Նոր պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թ-ի ավարտ:

Լրահոս
0