Թուրքիայում ԼԳԲՏ շքերթի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել. տեսանյութ

Բաժանորդագրվեք
ԼԳԲՏ ներկայացուցիչների թվաքանակով`«Rainbow Europe»-ի 2021 թվականի վարկանշով, Թուրքիան Եվրամիության երկրորդ երկիրն է։

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել իշխանությունների կողմից չարտոնված գեյ-շքերթը ցրելու նպատակով։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` ոստիկանությունը ֆիզիկական ուժ է գործադրել ծիածանագույն դրոշներով երթի մասնակիցների նկատմամբ, 20 մարդ բերման է ենթարկվել, այդ թվում` լրագրողներ։

Президент РФ Владимир Путин - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2020
Նրանք ցույց են տվել` ովքեր են այնտեղ աշխատում. Պուտինը` ԼԳԲՏ դրոշի մասին

Բերման ենթարկվածների թվում է նաև ֆրանսիական տեղեկատվական գործակալության` France-Presse–ի լուսանկարիչը։

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում հայտնում էր, որ Ստամբուլում նախանշված ԼԳԲՏ+ 19-րդ քայլերթը արգելվում  է անցկացնել։

ԼԳԲՏ ներկայացուցիչների թվաքանակով`«Rainbow Europe»-ի 2021 թվականի վարկանշով, Թուրքիան Եվրամիության երկրորդ երկիրն է։

Այս վարկանիշը հաշվարկվում է ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանող ILGA-Europe բրյուսելյան հասարակական կազմակերպության կողմից:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала