00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է հնարավոր ապահովել հայ գերիների վերադարձը. Սահակյանը` ՄԻԵԴ–ի գործունեության մասին

Բաժանորդագրվել
ՄԻԵԴ–ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին և նրանցից 14-ի նկատմամբ Բաքվում մեկնարկած շինծու դատավարությանը։

Ադրբեջանի մայրաքաղաքում ընթանում է հայ ռազմագերիներին առնչվող բեմականացված դատավարություն, որտեղ կոպտորեն ոտնահարվում են մեր քաղաքացիների իրավունքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՄԻԵԴ–ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Ըստ նրա` շինծու դատավարության միջոցով Ադրբեջանի իշխանությունը փորձում է հերոսանալ սեփական ժողովրդի աչքում և հոգեբանորեն ճնշել, ցավ պատճառել ռազմագերիների հարազատներին ու ողջ հայ հասարակությանը, հետևաբար Սահակյանը կարծում է, որ հոգեբանական այս պատերազմը երկար է տևելու։

Европейский суд по правам человека - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
ՄԻԵԴ-ը չի միջամտում հայ գերիների նկատմամբ իրականացվող շինծու քրեական հետապնդումներին

«Ադրբեջանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և հասնել ադրբեջանանպաստ հայտարարությունների կամ առնվազն մեղմել այն արձագանքները, որոնք կարող են լինել հօգուտ հայկական կողմի։ Մենք բարեբախտաբար գտնվում ենք միջազգային ատյանների պաշտպանության ներքո, հետևաբար ՄԻԵԴ–ն իրավասու է քննարկել հայ ռազմագերիների դատապարտման օրինականության հարցը։ Բոլոր ռիսկերի հաշվառմամբ` մենք կարողանալու ենք միջազգային ատյաններում հիմնավորել ադրբեջանական կողմի մեղադրանքների շինծու բնույթը, մերկացնելու ենք Ադրբեջանի իրական դեմքն ու միջազգային գործընկերների ներգրավմամբ ի զորու եք լինելու ապահովել մեր տղաների վերադարձը»,– նշեց իրավապաշտպանը։

Անդրադառնալով փաստաբան Փաստաբանների պալատի  նախաձեռնությանը, որով փաստաբանների կողմից պատրաստակամություն էր հայտնվել մեկնել Բաքու և տեղում զբաղվել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ, Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ խիստ բացասաբար է վերաբերվում նման նախաձեռնությանը։ Նրա համոզմամբ` չի կարելի մեր մասնակցությամբ Բաքվում օրինականացնել հայ ռազմագերիների շինծու դատավարությունը և արկածախնդրության մաս կազմել։ Իրավապաշտպանի կարծիքով` նման քայլը կարող է նույնիսկ տակտիկապես ձախողման տանել իրավական մեծ գործընթացները։

ՄԻՊ–ը դատապարտում է Ադրբեջանում հայ գերիների դատավարությունների ցուցադրական լուսաբանումը

«Տարիներ շարունակ մենք կարողացել ենք առանց Ադրբեջանի ներպետական միջոցները սպառելու հրատապ կերպով հայցել ՄԻԵԴ–ի պաշտպանությունը, քանզի հիմնավորել ենք, որ հայատյացության պետական քաղաքականության պայմաններում որևէ հայ չի կարող արդյունավետորեն պաշտպանել իր իրավունքներն Ադրբեջանում»,– ասաց ՄԻԵԴ–ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչը։

Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդ դառնալ հայ գերիներին վերադարձնելու հարցում

Սահակյանի գնահատմամբ` հայերի իրավունքների պաշտպանությունն ադրբեջանական ոտնձգություններից կարող է լինել բացառապես միջազգային մակարդակում, և ՄԻԵԴ–ն արդեն իսկ ընդունելի է համարել տվյալ թեզը։ 

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։ Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ

Լրահոս
0