Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ են անում

© Photo : official site of the MoD of AzerbaijanТурецко-азербайджанские совместные тактические учения (май 2017).
Турецко-азербайджанские совместные тактические учения (май 2017). - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև հունիսի 30-ը, գործի են դրված տանկեր, մարտական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական տեխնիկա:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները։ Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը, զորավարժությունները կրում են «Մուստաֆա Քեմալ աթաթուրք – 2021» անվանումը։

Мужчина с телефоном на улице в Степанакерте - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Արցախի ԱԱԾ–ն հաստատում է` ադրբեջանցիներն ու թուրքերը զանգում են արցախցիներին

Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև հունիսի 30-ը, կմասնակցեն մինչև 600 զինվորականներ։ Գործի են դրված տանկեր, մարտական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ ռազմական տեխնիկա:

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում։ Դրանց մասնակցել են Նախիջևանի կայազորի զորքերը և Թուրքիայի ԶՈւ կառավարման մարմինները

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության զորքերը համատեղ զորավարժություն կանեն

Լրահոս
0