Անահիտ Ավանեսյանը պատվաստման 2-րդ դեղաչափն է ստացել

© Photo : Facebook / ՀՀ առողջապահության նախարարությունИ.о. министра здравоохранения Анаит Аванесян принимает вторую прививку вакцины от коронавируса
И.о. министра здравоохранения Анаит Аванесян принимает вторую прививку вакцины от коронавируса - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը: Տեղեկությունը հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։

Նշենք, որ այսօր իր 2–րդ դեղաչափը ստացել է նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Медицинский центр Сурб Григор Лусаворич - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
54 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Ե՛վ Ավինյանը, և՛ Ավանեսյանը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման 1-ին դեղաչափը ստացել էին ապրիլի 28–ին։ Նրանք պատվաստվել են «AstraZeneca» պատվաստանյութով։

Նախարարությունից նաև հիշեցնում են`

պատվաստումից առաջ որևէ հետազոտության անհրաժեշտություն չկա,

եթե հարցման, անամնեզի և ստուգաթերթի լրացման արդյունքում չկա հակացուցում, ապա կատարվում է պատվաստումը,

ցանկացած ախտանշանի կամ գանգատի դեպքում քաղաքացին ուղարկվում է հետազոտության,

հղիության թեստի անհրաժեշտություն նույնպես չկա,

1-ին դեղաչափից հետո՝ մինչ իմունիտետի ձևավորումը, ժամանակ է անհրաժեշտ, այդ պատճառով հնարավոր է վարակվել,

2-րդ դեղաչափն ապահովում է առավելագույն պաշտպանություն:

COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն։

Լրահոս
0