Ձեր խորհրդի կարիքն ունեմ. Լիլիթ Հովհաննիսյանը հղիության ընթացքում գիրացել է

© Official site of Lilit HovhannisyanЛилит Ованнисян
Лилит Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Երգչուհու հետևորդները նրան խորհուրդ են տալիս ուղղակի վայելել հղիությունը, վստահեցնելով, որ ավելորդ կիլոգրամներից շատ հեշտությամբ կազատվի երեխայի ծնունդից հետո։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Ճանաչված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը երեխայի է սպասում, նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում ու խորհուրդ հարցրել փորձառու մայրիկներին, թե ինչպես կարել է հղիության ընթացում շատ չգիրանալ։ Նա նաև հայտնել է, թե որքան է գիրացել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Hovhannisyan (@lilithovhannisyan)

«+6կգ։ Իմ փորձառու մամանե՜ր, ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Ի՞նչ մեթոդներ կան, որոնք, չվնասելով կուկուին, օգնում են չափից շատ քաշ չհավաքել»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։

Նրա հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։ Շատերը երգչուհուն խորհուրդ են տալիս ուղղակի վայելել հղիությունը, վստահեցնելով, որ ավելորդ կիլոգրամներից շատ հեշտությամբ կազատվի երեխայի ծնունդից հետո։

«Հիմա ամենակարևորը երեխան է, կերեք այն ինչ ցանկանում եք, իսկ քաշը ժամանակի ընթացքում կիջնի», «Երեխայի ծնունդից անմիջապես հետո կնիհարեք, որովհետև նիհարիկ եք...ես ողջ հղիության ընթացքում գիրացել եմ 13կգ, իսկ ծննդաբերությունից հետո 20 կգ նիհարել եմ», «Առողջ սնվեք` շատ չեք գիրանա», «Քչացրեք շաքարն ու հացաբուլկեղենը»,–գրել են նրանք։

«Առանց ավելորդ համեստության». հղի Յանա Եգորյանը լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ

Ավելի վաղ երգչուհին տեսանյութ էր հրապարակել, որում ուլտրաձայնային հետազոտություն էր անցնում։ Տեսանյութում լսվում էր փոքրիկի սրտի աշխատանքը։

Հիշեցնենք՝ մայիսի 2–ին երգչուհին տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, որ հղի է։

Լիլիթ Հովհաննիսյանը և երգահան, պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն ամուսնացել են 2011 թվականին։ Վահրամն ու Լիլիթը ծանոթացել են «Հայ Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала