Հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում հրդեհ է բռնկվել

© Sputnik / Karen AvetisyanКарвачар перед вступлением в силу соглашения о передаче земель
Карвачар перед вступлением в силу соглашения о передаче земель - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհի մասին ահազանգը ստացել են ժամը 17։55-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջները։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Այսօր հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Автомобиль пожарной службы МЧС Армени подъезжает на место возгорания на территории Ереванской ТЕЦ (26 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
«Երևան ՋԷԿ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, վնասի չափը պարզ է. լուսանկարներ

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 17։55-ին ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում խոտածածկույթ է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկ։

Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է. տեսանյութ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում և Սևքար գյուղի արոտավայրերում:

Երևան-Սևան ճանա­պարհին ավտոմեքենան ընկել մոտակա ձորը և բռնկվել. տեսանյութ

 

Լրահոս
0