00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Հայաստան» դաշինքը սպասում է հարմար առիթի. իշխանությունը ստիպված ցավալի զիջումների կգնա

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на предвыборной агиткампании в административном районе Нор Норк (9 июня 2021). Еревaн
Роберт Кочарян на предвыборной агиткампании в административном районе Нор Норк (9 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հետընտրական իրավիճակին և հնարավոր զարգացումներին։
Բաղդասարյան. «Սա ինչ–որ իմաստով փոթորիկից առաջ հանդարտություն է»

Հայաստանում հետընտրական իրադարձությունները կախված կլինեն արտաքին քաղաքական զարգացումներից, մասնավորապես արցախյան խնդրի շուրջ զարգացումներից և հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումից, որի մասին շատ են խոսում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեակետ հայտնեց Արմեն Բաղդասարյանը։

Ըստ նրա` արմատական ընդդիմությունը հենց այդ նպատակով էլ դադար է վերցրել, քանզի ակնկալվում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քայլերն այդ ուղղությամբ բավականին ծանր կլինեն հայկական կողմի համար, ուստի ընդդիմադիր ուժերը, մասնավորապես «Հայաստան» դաշինքը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, սպասում են ավելի հարմար առիթի փողոցային պայքարը վերսկսելու համար։ Եվ սա, Բաղդասարյանի բնութագրմամբ, ինչ–որ իմաստով փոթորկից առաջ հանդարտություն է։

«Հիմա արդիական են երկու առանձին հարցեր։ Մեկն առնչվում է Արցախի ապագային։ Մենք հասկանում ենք, որ ամեն դեպքում բանակցությունները պետք է շարունակվեն կարգավիճակի հարցի շուրջ, ինչպես պնդում են Մինսկի խմբի համանախագահները, թեև այդտեղ հայկական կողմը, ցավոք սրտի, կորցրել է իր սուբյեկտայնությունը, իսկ երկրորդ հարցն առնչվում է հայ–ադրբեջանական հարաբերություններին, երկկողմ խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, միջանցքի խնդրին»,– նշեց քաղաքագետը։

Первый президент Армении Левон Тер-Петросян уезжает после голосования на внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Ինչո՞ւ ՀԱԿ-ը ընտրությունների հարցով չի դիմում Սահմանադրական դատարան

Բաղդասարյանի կարծիքով` մեր իշխանությունները ստիպված կլինեն գնալ ցավալի զիջումների, ինչին էլ սպասում է ընդդիմությունը։ Ըստ նրա` Փաշինյանը համարում է, որ մանդատ է ստացել, հետևաբար կարող է բանակցել ինչի շուրջ որ ուզի, մինչդեռ ընդդիմությունը կարող է այդ դեպքում լուրջ հաջողություն ունենալ, որովհետև հնարավոր չի լինելու ստորագրված փաստաթուղթը թաքցնել, դա հրապարակվելու է, և շատերի աչքերը բացվելու են, հասկանալու են, որ պարտությունը նոյեմբերի 10–ով չի ավարտվել, այլ միայն սկսվել է։

«Ինձ չի հետաքրքրում ընդդիմադիրների կողմից մանդատ վերցնել–չվերցնելու հարցը, և չեմ էլ կարծում, թե հետագա ներքաղաքական զարգացումների վրա դա ինչ–որ էական ազդեցություն կունենա։ Այլ բան է, եթե դա իրավաբանորեն ենթադրեր նոր ընտրություններ, բայց նույնիսկ այդ դեպքում նոր ընտրությունների արդյունքները հազիվ թե տարբերվեն հունիսի 20-ին գրանցված արդյունքներից, քանի դեռ իրավիճակը չի փոխվել արմատապես։ Այդուհանդերձ կարծում եմ, որ ընդդիմադիր երկու դաշինքներն էլ վերցնելու են մանդատները»,– նշեց քաղաքագետը։

Բաղդասարյանի խոսքով` արտաքին քաղաքական մարտահրավերները, զարգացումների տեմպերն ընդգրկելու են ամիսներ և շատ ցավալի են լինելու հայկական կողմի համար, ուստի ամենայն հավանականությամբ դրանց կհաջորդեն նոր ընտրություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

ԿԸՀ–ն հաստատեց. հայտնի է` որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա խորհրդարանում

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքը։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Հետընտրական կրքեր, հին ու նոր խնդիրներ. անցնող շաբաթը` լուսանկարներով

Լրահոս
0