Հայերի տունը կռիվ էր ընկել․ «բողոքականներն» ու «մերժվածները»՝ նույն խորհրդարանում

© Sputnik / Asatur YesayantsПредвыборный агитационный митинг партии "Гражданский договор" на площади Республики (17 июня 2021). Еревaн
Предвыборный агитационный митинг партии Гражданский договор на площади Республики (17 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Բաժանորդագրվեք

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Փաշինյանի թիմը մեծ տարբերությամբ հաղթել է ընդդիմությանը։ Միանշանա՞կ է արդյոք իշխող ուժի հաղթանակը, և ինչ կարող են անել իշխանություններն ու ընդդիմությունը քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Պատմության մեջ այնքան էլ հաճախ չի լինում, որ ժողովուրդը ոչ միայն ների պատերազմ տանուլ տված և հողերը զիջած ղեկավարին, այլև օգնի նրան կրկին «գահ բարձրանալ»։

Председатель избирательной комиссии 29/29 сортирует чеки избирателей в стопку (20 июня 2021). Ариндж - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
«Հայաստանը», «Պատիվ ունեմն» ու «Զարթոնքը» պահանջում են անվավեր համարել ընտրությունները

Արդյո՞ք դա չէ պատճառը, որ ժամանակին «ծովից ծով» ձգված պետությունը, որի մասին շատ են սիրում հիշել հայերը, վերածվեց «բլրից բլուր» երկրի, որտեղ պայքարն արդեն մանր լճերի համար է ընթանում․․․

Մյուս կողմից՝ արդյո՞ք միանշանակ է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխող թիմի հաղթանակը Հայաստանում կայացած արտահերթ ընտրություններում։ Ճակատագրական թվացող ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 49,4 տոկոս։ Այսինքն՝ երկրի ընտրողների կեսը պարզապես անտեսել է այդ իրադարձությունը։

Քվեարկածների կեսից մի փոքր ավելին (եթե լիովին հավատանք պաշտոնական թվերին) նախընտրել է գործող իշխանությանը։ Այսպիսով, «թավշյա հեղափոխությունից» երեք տարի անց Փաշինյանի օգտին քվեարկել է, կոպիտ հաշվարկով, ընտրողների ընդհանուր թվի մեկ քառորդը (մինչդեռ ձայնի իրավունք ունեցողների 50 տոկոսը պարզապես ընտրության չի գնացել)։

Արդյո՞ք միանշանակ է իշխող թիմի հաղթանակը, հաշվի առնելով, թե ինչ ընդդիմություն է անցել խորհրդարան։

Հայերի տունը կռիվ էր ընկել

«Մերժվածնե՜ր»,-գոռում էին Փաշինյանի կողմնակիցները նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա կողմնակիցների հետևից։ «Կապիտուլյանտնե՜ր»,-հնչում էր պատասխանը։

«Վենդետա»,-պնդում էին «ներկաները»։ «Համաներում»,-առաջարկում էին նախկինները։  

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները. խորհրդարան անցած եռյակը չի փոխվել

Գոռացին ու գոռացին, ու երկուսն էլ իրենց ուզածին հասան։ Հայաստանի նոր խորհրդարանում, ճակատագրի հեգնանքով, կլինեն միաժամանակ «մերժվածներն» ու «կապիտուլյանտները», «նախկիններն» ու «ներկաները»։ Դեռ երկու տարի առաջ նման դասավորություն որևէ մեկի մտքով իսկ չէր անցնի։

«Թավշյա հեղափոխության» լուսաբացին Փաշինյանը հայտարարում էր, որ «նախկինները» երբեք իշխանության չեն վերադառնա, և նրանց «քաղաքական դիակ» էր անվանում։

Բայց իր կառավարման «շնորհիվ» նա կարողացավ անել գրեթե անհնարինը․ բոլոր «նախկիններին» ոչնչացնելու ձգտումով հայկական հեղափոխության առաջնորդը հակառակ ազդեցության հասավ և բոլորին վերակենդանացրեց։ Պայքարի մեջ մտան Հայաստանի բոլոր երեք նախկին նախագահները, էլ չենք խոսում ավելի մանր տրամաչափի քաղաքական գործիչների մասին, որոնց մասին ընդհանրապես քչերն էին հիշում։

Հայաստանի գլխավոր «բողոքականը»

Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ շարունակեց իր բողոքի շարժումը՝ այդպես էլ չվարժվելով նրան, որ ինքը վաղուց արդեն իշխանության ղեկին է։ Խոստումներն ընդհանուր առմամբ նույնն էին մնացել՝ կոռուպցիայի դեմ պայքար, թալանի վերադարձ, տնտեսության հզորացում։ Այն ամենը, ինչի մասին ժողովուրդը լսել է նաև «հեղափոխական» 2018-ին։

Пресс-конференция лидера Армянского национального Конгресса Левона Тер-Петросяна (10 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Լուրջ նահանջ՝ 2018 թ-ի համեմատ. ՀԱԿ-ը վերլուծել է ընտրությունները

Բայց այս անգամ նոր դետալ ավելացավ. Փաշինյանն իր ընտրողներին խոստացավ «թավիշը» փոխարինել «պողպատով» և երկրում օրենքի դիկտատուրա հաստատել։ Այսինքն՝ բոլորին «ասֆալտին փռելու» սպառնալիքները, դիմակ-շոուները, որոնք կազմակերպվում էին նրա իշխանության գտնվելու առաջին տարում, նրան անբավարար են թվում։

Եվ ահա արդեն հեղափոխության առաջնորդը նախընտրական հանրահավաքներում համոզիչ լինելու համար սկսել է մուրճ թափահարել՝ սպառնալով այն իջեցնել անհնազանդների գլխին։

Փաշինյանի կարող է ոչ միայն մուրճ վերցնել ձեռքը, այլև կարկին ու անկյունաքանոն, միայն թե դրանով նա «ազատ քարտաշների» շարքին չի դասվի։ Եվ առհասարակ, որպես բարեփոխիչներ սկսած շատ հեղափոխականներ են կյանքը որպես բռնապետ ավարտել։ Նրանք ոչ թե «օրենքի դիկտատուրա» էին սահմանում, այլ ամենասովորական բռնապետություն՝ իշխանությունը պահպանելու նպատակով։

Ընտրողներն այդպես էլ չկարողացան հասկանալ՝ հեղափոխության առաջնորդը կոչված չէ ստեղծելու։ Փաշինյանը պատմության մեջ ընդմիշտ կմնա որպես Հայաստանի գլխավոր «բողոքական», բայց ոչ որպես շինարար։

Կաշառքը դասալքությունից սարսափելի՞ է

Փաշինյանի քարոզարշավի մեկ այլ աչքի ընկնող առանձնահատկություն էր ընտրակաշառքի դեմ պայքարը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա բազմիցս անդրադարձել է այդ թեմային՝ խոստանալով «փոսը մտցնել» բոլոր մեղավորներին։

«Ասում են` առջևում ՏԻՄ ընտրություններն են, լավ կլինի` դիմում գրեք». Ազատանի համայնքապետ

«Եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են նախկին բարքերի վերադարձը, ապա ուզում եմ ասել, որ ապագա համաներումները ընտրակաշառքի վրա չեն  տարածվելու։ Ավելին, կաշառքի խոստումն արդեն համարվում է քրեորեն պատժելի արարք»,-մայիսին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Փաշինյանը։

Մինչդեռ դրանից ոչ շատ առաջ ՀՀ ԱԺ-ն համաներում հայտարարեց բանակում չծառայած մարդկանց, այլ կերպ ասած՝ դասալիքների համար։

Ստացվում է, որ ներկայիս թիմի համար ընտրակաշառք տալը դասալքությունից ավելի սոսկալի հանցագործություն է։ Նկատենք, որ խուսափողների համար նույնիսկ խոշոր դրամական տուգանքներ չեն սահմանվել, որոնք կարող էին ծախսվել նրանց աջակցության համար, ովքեր ազնվորեն կատարել են իրենց զինվորական պարտքը։ Ընդ որում, խոսքը ոչ թե վիրավորների կամ զոհվածների ընտանիքների մասին է (նրանց մասին պետությունը պարտավոր է ցմահ հոգ տանել)։ Խոսքը նրանց մասին է, ովքեր կռվել և վերադարձել են կռվի դաշտից, բարեբախտաբար՝ ողջ և առողջ։

Նրանց մասին հիմա որևէ մեկը հիշո՞ւմ է։ Նրանց, ովքեր հիմա, աշխատանք որոնելով, թակում են աշխատասենյակների դռները, որոնց հետևում փայփայված պաշտոնյաներ են նստած, որոնցից շատերի համար ժամանակին ապահովել են բանակից անպատիժ խուսափելը։ Նրանց մասին, ովքեր խայտառակ օրենքի ընդունումից հետո գուցե զգում են, որ իրենց հիմարացրել են։

Ընդդիմության բացթողումները

Բազմիցս խոսվել է այն մասին, որ ընդդիմությունը մարտավարական սխալ է գործել՝ համաձայնելով իշխանությունների կողմից արտահերթ ընտրությունների անցկացմանը, փոխանակ ավելացներ բողոքի զանգվածը փողոցներում և վարչապետին հրաժարականի դրդեր։ «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանին չուզեցին լսել ու ստացվեց այն, ինչ ստացվեց։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2021
Հեռու ցնցումներից ու պառակտումներից. Գարեգին Բ–ն ընտրություններին ընդառաջ ուղերձ է հղել

Միանգամից մի քանի գործոն՝ վարչական ռեսուրսների բացակայությունը, շրջանների հետ թույլ աշխատանքն ու միավորվելու անկարողությունը խաղացին իրենց դերը (և ոչ վերջին հերթին) ընտրությունների ելքի հարցում։ Դրան գումարած՝ խաղադրույքն արվել էր նախկին զինակիցների վրա, որոնց հենց միայն տեսքը ատամները կրճտացնելու աստիճան հոգնեցրել է ժողովրդին։

Եվ այնուամենայնիվ, չի կարելի չընդունել այն փաստը, որ մեկնարկի ժամանակ բարձր վարկանիշ չունեցող նախկին երկու նախագահները կարճ ժամանակում արդյունքի հասան և հայտնվեցին երկրի նոր խորհրդարանում։

Ինչ վերաբերում է առաջին նախագահին՝ նա էլ դուրս եկավ անէությունից, իր կողմը գրավելով ավելի ու ավելի շատ երիտասարդ պրագմատիկների (որոնք տարիքի բերումով չեն հիշում, թե ինչ էր կատարվում երկրում 90-ականներին)։

Հաղթանակը հազար հայր ունի, պարտությունը միշտ էլ որբ է

Այն, որ պարտությունը միշտ էլ որբ է, հայ հասարակությանն արդեն ապացուցել են։ Արցախում տեղի ունեցածի մեղքը ոչ ոք չկամեցավ իր վրա վերցնել։ Անգամ գերագույն գլխավոր հրամանատարն ի պատասխան բոլոր մեղադրանքների տարակուսած բացականչում էր․ «Մի՞թե ես եմ միակ մեղավորը»։

Ապացուցեցիք այս հանճարեղ խոսքի առաջին մասը, ապացուցեք նաև երկրորդը: Որպեսզի վաղը ստիպված չլինենք կրկին արդարանալ և գոռգոռալ։

Ինչպիսի իրավախախտումներ են գրանցվել ընտրությունների ընթացքում․ դատախազության տվյալները

Փաշինյանն ընտրություններից հետո հայտարարեց ընդդիմախոսների հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Հաջորդեցին նրա հանդիպումները խորհրդարան չանցած կուսակցությունների ղեկավարների հետ։ Իսկ ահա պետության նախկին ղեկավարների հետ բանակցությունները դեռ չեն կայացել։ Իզուր չէ, որ Քոչարյանն ասել է, որ դեռ մեկնված ձեռք չի տեսել։

Իհարկե, հիմա ընդդիմությունը կարող է պարզապես դադար վերցնել և լուռ հետևել իշխող թիմի հետագա գործողություններին։ Սահմանների, գերիների, Արցախի, տնտեսության խնդիրները ոչ մի տեղ չեն կորել, և այդ ամենը դեռ պետք է լուծել։ Իշխանության ընդդիմախոսները, ինչպես կարծում են վերլուծաբանները, կարող են սպասել այնքան, մինչև Փաշինյանը կրկին սայթաքի։ Իսկ նա անպայման կսայթաքի: Միայն մի բան պետք է հաշվի առնել. Փաշինյանի վրիպումը չարախնդալու առիթ չէ։ Եթե նա վրիպում է, ապա վրիպում է, ցավոք, ողջ Հայաստանը։ Եթե նա ընկնում է՝ նրա հետ ընկնում ենք բոլորս։

Ուտոպիստական, անտրամաբանական կհնչի, շատերի մոտ թերահավատ քմծիծաղ կառաջացնի, բայց այո, պետք է ուժ գտնել և համաձայնության գալ, որքան էլ դժվար լինի։

Глава медцентра Измирлян Армен Чарчян общается с журналистами до суда (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Հետընտրական կրքեր, հին ու նոր խնդիրներ. անցնող շաբաթը` լուսանկարներով

Փաշինյանը, նույնիսկ մարտավարական նկատառումներից ելնելով, պետք է բանակցություններ վարի և՛ նախկինների, և՛ գործող նախագահի հետ՝ հետագա ուղեգիծը որոշելու և ուժեղ հակառակորդին հակազդելու ուղիներ գտնելու համար (խոսքն ամենևին էլ Ադրբեջանի մասին չէ)։ Ընդ որում, ոչ միայն երկրորդ և երրորդ նախագահների հետ, որոնց դաշինքներն անցել են խորհրդարան, այլև՝ առաջին նախագահի։

Ճիշտ է, Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ «գուժում է»՝ մեզ նորանոր դժբախտություններ կանխագուշակելով։ Ընդ որում՝ միայն սեփական ռացիոնալ հաշվարկների վրա հենվող մեծ պրագմատիկը, չգիտես ինչու, համառորեն մի նրբություն չի նկատում․ հայ ժողովուրդը, չգիտես ինչպես, դեռ գոյություն ունի, թեև «ֆիզիկայի բոլոր օրենքներով» վաղուց պետք է անհետացած լիներ աշխարհի երեսից։ Եվ մենք ապրում ենք ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս։ Այդ պատճառով էլ Տեր-Պետրոսյանի հաշվիչն այս դեպքում այնքան էլ հուսալի սարք չէ։ Բայց նա իր քաղաքական փորձով կարող է օգնել ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու հարցում։ Ինչպես կարող է օգնել նաև գործող նախագահը, որ դժգոհում է իր գործողությունների կաշկանդվածությունից՝ լիազորությունների սահմանափակման պատճառով։

Փորձե՛ք լեզու գտնել։ Զարմացրեք ինքներդ ձեզ, զարմացրեք հանրությանը, և այդ դեպքում դուք կզարմացնեք հակառակորդին։ Ապացուցե՛ք  ժողովրդին, որ հաղթանակը շատ հայրեր ունի։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала