Ինչո՞ւ ՀԱԿ-ը ընտրությունների հարցով չի դիմում Սահմանադրական դատարան

© Sputnik / Asatur YesayantsПервый президент Армении Левон Тер-Петросян уезжает после голосования на внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
Первый президент Армении Левон Тер-Петросян уезжает после голосования на внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
ՀԱԿ-ն իր գնահատականը տվել է ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ մեծ ծավալով վարչական ռեսուրս է կիրառվել և ոչ միայն։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ քվեարկությանը վերաբերող այլ պահանջով չի դիմի Սահմանադրական դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Մենք չենք դիմելու Սահմանադրական դատարան։ Թե ինչու չենք դիմելու, որովհետև ընտրությունների խնդիրը քննվելու է Սահմանադրական դատարանում, այսինքն՝ այդտեղ նոր գործողությունների կարիք չկա»,- մեզ հետ զրույցում նշեց Զուրաբյանը։

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ՀԱԿ-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ գնահատական տալով ընտրություններին. իրենց դիտակումները ՍԴ ներկայացնելու կարիք չեն տեսնում։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ակնկալիք ունի ՀԱԿ-ը Սահմանադրական դատարանից՝ հաշվի առնելով, որ մի քանի քաղաքական ուժեր արդեն հայտարարել են ՍԴ դիմելու իրենց որոշման մասին, Զուրաբյանը նշեց. «Ոչ մի»։

Вывеска над входом в здание Конституционного суда Армении - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Հայտնի է` «Հայաստան» դաշինքը երբ կդիմի Սահմանադրական դատարան

«Ոչ մի ակնկալիք չունենք այն Սահմանադրական դատարանից, որից տեսել ենք, թե ինչ որոշումներ է ընդունել նույն Մարտի մեկի գործով»,- հավելեց նա։

Ընտրություններին վերաբերող այլ մեկնաբանություններ ՀԱԿ-ն այս պահին չունի։

Նշենք, որ հունիսի 25-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։ ՀԱԿ-ը շեշտել էր, որ ՀՀ իշխանությունը, չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, տապալեց նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը։

Ըստ կուսակցության դիտարկման՝ իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել էին վարչական ռեսուրսը` այդ նպատակով կիրառելով նախարարությունների, մարզպետարանների և համայնքային իշխանությունների լծակները։ Իշխանությունը նաև չէր խորշել բանակի քվեարկության ուղղորդման տխուր ավանդույթից։

Председатель ЦИК Тигран Мукучян по окончании брифинга (20 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
ԿԸՀ–ն մերժեց «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք» կուսակցության դիմումները

ՀԱԿ-ը շեշտել էր նաև իշխող ուժի կողմից սոցիալական ցանցերում ներդրված հարյուրավոր «ֆեյքերի» գոյությունը, և այն, որ իշխանությունը խախտել է նույնիսկ լռության օրվա պահանջը:

«Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին նաև ընտրողների ուռճացված ցուցակները «մաքրելու» ուղղությամբ։

ՀԱԿ-ի դիտարկմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անվերահսկելիորեն օգտագործել են օրենքով թույլատրված չափից հսկայական ծավալով ավել գումար՝ միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ, այդ թվում՝ ընտրակաշառքի տեսքով։ Իսկ իշխանության, իրավապահ մարմինների և ընտրական հանձնաժողովների գործողություններն այդ ապօրինությունը կանխելու ուղղությամբ ընդամենը կոսմետիկ բնույթ են կրել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն