Կորոնավիրուսի ժամանակ սիրուհու հետ համբուրվելը վտանգավոր է, կամ մի հրաժարականի պատմություն

© AP Photo / Matt DunhamМинистр здравоохранения Великобритании Мэтт Хэнкок во время брифинга (27 мая 2021). Лондон
Министр здравоохранения Великобритании Мэтт Хэнкок во время брифинга (27 мая 2021). Лондон - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանն անդրադարձել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի հրաժարականի պատմությանը։ Կորոնավիրուսի պայմաններում սիրուհուն համբուրելը ճակատագարական դարձավ ամուսնացած նախարարի համար։
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ կորոնավիրուսի պայմաններում սիրուհու հետ համբուրվելը վտանգավոր է

Եկեք անկեղծ լինենք։ Կորոնավիրուսի պայմաններում համբուրվելը կարող է տխուր հետևանքներ ունենալ։ Մանավանդ, եթե կառավարության անդամ ես և ուրիշներին հորդորում ես սոցիալական հեռավորություն պահպանել։ Մանավանդ, եթե կին ու երեխա ունենալով հանդերձ` պաչպչվում ես աշխատավայրում սեփական ենթակայի հետ։ Մանավանդ, որ սիրուհիդ էլ ընտանիք ունի։

Բայց ամենավատը՝ մանավանդ, եթե առողջապահության նախարար ես մի երկրում, որը համավարակի տեսակետից ամենավատ վիճակում է ողջ Եվրոպայում։ Այո՛, շատ ճիշտ եք, խոսքը Մեծ Բրիտանիայի մասին է, որտեղ անցած հինգշաբթի գրանցվել է վարակի 16 հազար նոր դեպք։ Համեմատեք՝ այդ նույն օրը Գերմանիայում ընդամենը 650 նոր դեպք է արձանագրվել։

Видео поцелуя Мэтта Хэнкока - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Սկանդալ Մեծ Բրիտանիայում. նախարարը հրաժարական է տվել օգնականի հետ համբուրվելու պատճառով

Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը հրաժարական տվեց։ Մեղավորն իհարկե, ինչպես միշտ, մենք ենք՝ մեր քիթն ուրիշների անձնական գործերի մեջ անամոթաբար խոթող լրագրողներս։ Լոնդոնյան «Սան» պարբերականը մի լուսանկար հրապարակեց, որում հստակ երևում էր, թե ինչպես է նախարար Մեթ Հենքոքը հենց նախարարությունում համբուրվում իր վաղեմի ընկերուհու հետ, որը բավական հնչեղ անուն ունի՝ Ջինա Քոլադանջելո։

Շատերը, իհարկե, կասեն՝ տո ձեր ի՞նչ գործն է, մարդիկ պարզապես սիրում են միմյանց, առավել ևս, որ ծանոթ են դեռ Օքսֆորդում միասին ուսանելու տարիներից։ Բայց, ինչպես մեր հայտնի հայկական կինոյի հերոսը կասեր` «պարզվում է, որ դա պետությա՛ն մատանին է, հասարակությա՛ն մատանին»։ Ինչպես փաստել է ընդդիմադիրների ստվերային կառավարության անդամներից մեկը, ակնհայտ է, որ գործ ունենք շահերի բախման հետ, այն էլ՝ բյուջեի, այսինքն, հարկատուների հաշվին։

Այս մեղադրանքը բավական հիմնավոր է։ Տեսեք։ Իր, այսպես ասած, ընկերուհուն հենց նախարարն է անցած տարի նշանակել նախարարությանն առընթեր գործող խորհրդի անդամ, և այդ կինը տարեկան ստանում է 15 հազար ֆունտ ստերլինգ, եթե հայկական դրամի վերածենք, կստացվի ամիսը մոտ 900 հազար։  Գիտեմ, ամեն ինչից լավատեղյակ սփյուռքահայերը հիմա կասեն՝ ախր դա ի՞նչ փող է, Լոնդոնում միջին աշխատավարձը դրանից երեք անգամ մեծ է։

Լոնդոնը Բաքվի կողքին է. 100 տարի առաջ ինչ պատասխանեցին զանգեզուրցիները բրիտանացի գեներալին

Ուղղակի խնդրում եմ հաշվի առնել, որ, ինչպես հենց անգլիական առաջատար թերթերն են փաստում, առողջապահության նախարարության խորհրդի անդամը տարեկան աշխատում է, գիտե՞ք որքան՝ ընդամենը 15-ից 20 օր։ Իսկ ստանում է դրա դիմաց ամսական գրեթե մեկ միլիոն դրամ։ Համաձայնեք՝ բոլորովին վատ չէ։

Врач-инфекционист поликлиники №8 Анаит Саруханян с ампулой вакцины в руках - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Պատվաստման թվային անձնագրերը և Հայաստանի խայտառակ ցուցանիշը. կորոնավիրուսային ամառ

Ստացվում է, որ նախարարը պարզապես գործի է տեղավորել սիրուհուն։ Մնացածը՝ որ 43-ամյա Հենքոքը ընտանիք ու երեք երեխա ունի, որ այն կինը, որի հետ համբուրվում էր հենց նախարարության շենքում, նույնպես ամուսնացած է, գոնե ինձ համար բացարձակ որևէ նշանակություն չունի, ա՛յ, դա իսկապես իրենց անձնական գործն է։ Ինձ մեկ այլ հանգամանք է հետաքրքրում։ Այս նախարարը համավարակի սկսվելուց ի վեր անընդհատ բոլորին կոչ է անում զգույշ մնալ և նույնիսկ մտերիմների հետ հարաբերվելիս անպայման պահպանել սոցիալական հեռավորությունը։ Ավելին, երբ ամիսներ առաջ պարզվեց, որ նույնիսկ խիստ կարանտինի պայմաններում գիտնականներից մեկը՝ համաճարակաբան Նիլ Ֆերգյուսոնը, պարբերաբար հանդիպում է մի կնոջ հետ, նախարարը խստորեն դատապարտեց մասնագետին, որն ի վերջո ստիպված էր հեռանալ հակաքովիդային պետական մարմնի անդամի պաշտոնից։

Հիմա փաստորեն ստացվում է, որ նախարարը ուրիշներին դատապարտում է, պարբերաբար զգուշության կոչեր է հնչեցնում, իսկ ինքը լավ էլ խախտում է կանոնները ու հանգիստ համբուրվում սիրուհու հետ։ Համաձայնե՛ք, զարմանալիորեն նման է մի իրադրության, երբ ես շատ բարձր պաշտոն ունենամ, հրապարակավ աջ ու ձախ սպառնամ՝ մեկին ծեփել պատին, մյուսին պառկեցնել ասֆալտին, երրորդին մեխի նման հանել չագուճովս, իսկ երբ հանրության մի զգալի մասն այդ ամենը ընդունի որպես ղեկավարի շատ նորմալ և նույնիսկ խրախուսելի պահվածք, հանկարծ հանրահավաքում հորդորեմ մարդկանց. «Եկեք հայհոյախոսությամբ չզբաղվենք, այդքան ագրեսիվ չլինենք և հանդուրժողականություն ցուցաբերենք միմյանց նկատմամբ»։ Կներե′ք, հիմա արդեն տեսնելով, որ հենց ես ինքս եմ հանրության շրջանում սերմանել անհանդուրժողականությունը, էլ ո՞վ կանսա իմ հորդորին։

Եթե «Սպուտնիկով» ես պատվաստվել, Եվրոպայում ֆուտբոլ դիտելու իրավունք չունես. ի՞նչ անել

Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի նախարար Մեթ Հենքոքը հայտարարեց. «Հասկանում եմ, որ խիստ կանոններին հետևելու օրինակ առաջին հերթին պիտի ծառայեն հենց նրանք, ովքեր հորդորում են պահպանել այդ կանոնները»։ Ու հրաժարական տվեց։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն