Լավրովը Թուրքիա է գնում՝ Չավուշօղլուի հետ բանակցությունների

© Sputnik / Asatur YesayantsГлава МИД России Сергей Лавров (6 мая 2021). Еревaн
Глава МИД России Сергей Лавров (6 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները հիմնականում վերաբերելու են Հարավային Կովկասին, Մերձավոր Արևելքին ու Հյուսիսային Աֆրիկային։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին մեկնելու է Անթալիա` թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Глава МИД РФ Сергей Лавров на онлайн пресс-конференции (18 января 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
90-ականների Ռուսաստանում դա կոչվում էր «պանյատներով գործել». Լավրովը՝ Արևմուտքի մասին

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի արդիական հարցերը:

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրականացումը

Քննարկվելու է Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի, Կենտրոնական Ասիայի, Արևելյան Միջերկրական ծովի և Սևծովյան տարածաշրջանի իրադրությունը:

Կարմիր խաչի գլխավոր տնօրենը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը

Դիվանագետները հանդիպման ընթացքում կշոշափեն Թուրքիայում գտնվող ՌԴ քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության ապահովման հարցերը՝ հաշվի առնելով, որ հունիսի 22-ից լիարժեք վերականգնվել է երկկողմ ավիահաղորդակցությունը։

Շատ բան անհասկանալի է. Լավրովը՝ Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի մասին

Լրահոս
0