Սոսո Պավլիաշվիլին իր ծննդյան օրը Երևանում կանցկացնի. տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsКонцерт Сосо Павлиашвили и NavereY Orchestra в клубе Mezzo (18 сентября 2019). Еревaн
Концерт Сосо Павлиашвили и NavereY Orchestra в клубе Mezzo (18 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդանավում կինը հիշում է ամուսնու՝ Հայաստանին նվիրված հայտնի երգն ու մի քառատող կատարում։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սոսո Պավլիաշվիլին տիկնոջ հետ Երևան է եկել։ Instagram-ի իր էջում երգիչը օդանավում նկարահանած տեսանյութ է հրապարակել։

«Բոլորին բարի լույս։ Գալիս ենք մեր սիրելի Երևան»,- ասում է Պավլիաշվիլին։

Նրա կինն էլ՝ Իրինա Պատլախը, հիշում է ամուսնու՝ Հայաստանին նվիրված հայտնի երգն ու մի հատված երգում։

«Ереван, Ереван, Ереван,
Это счастья любви караван,
Араратом клянусь, ахпер джан,
Что душа влюблена в Айастан».

Սոսոն նաև հայտնում է, որ իր ծննդյան օրը Երևանում է լինելու։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Сосо Павлиашвили (@soso_pavliashvili_official)

Հավելենք, որ զույգը Հայաստանում էր բոլորովին վերջերս. նրանք մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվերի և ռուսաստանցի գործարար Բուզանդ Ավետիսյանի դստեր՝ Արփիի հարսանեկան հանդիսությանը:

Նշենք, որ Սոսո Պավլիաշվիլին հունիսի 29-ին կդառնա 57 տարեկան։ Նա բազմաթիվ անգամ խոսել է Հայաստանի հանդեպ սիրո մասին, ասել, որ բազմաթիվ հայ ընկերներ ունի։

Սոսո Պավլիաշվիլին Խոր Վիրապում աղավնիներ է բաց թողել երկինք. տեսանյութ

Լրահոս
0