Տիգրան Ավինյանը ստացել է «AstraZeneca»-ի երկրորդ դեղաչափը. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փոխվարչապետի պաշտոնակատարը դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով պատվաստվել և կանխել վարակի տարածումը։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր ստացել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Տեղեկությունը հրապարակվել է Ավինյանի Facebook-յան էջում։

Прохожие получают прививку в мобильной точке на Северном Проспекте (7 мая 2021 год), Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Հայտնի է՝ քանի պատվաստում է կատարվել Հայաստանում

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ավինյանը ստանում երկրորդ դեղաչափը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում։

«Կրկին հորդորում եմ մեր քաղաքացիներին պատվաստվել և կանխել վարակի տարածումը»,- նշված է տեսանյութի նկարագրությունում։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նաև հիշեցրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար կարելի է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, ինչպես նաև պատվաստվել Հայաստանում գործող շրջիկ կետերում։

Հիշեցնենք` Ավինյանը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել էր ապրիլին։ 

Լրահոս
0