Արմեն Չարչյանին վիրահատել են

© Sputnik / Asatur YesayantsГлава медцентра "Измирлян" Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн
Глава медцентра Измирлян Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաստաբանի խոսքով` պրոֆեսորի առողջական վիճակը վատացել է նրան կալանավորելու մասին որոշման հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանը վիրահատական միջամտության է ենթարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը` հավելելով, որ դա արվել է երեկ` հունիսի 28-ին։

«Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի ստենտերի ուսումնասիրման նպատակով», - ասել է Վարդևանյանը։

Նա նաև նշել է, որ պրոֆեսորի առողջական վիճակի վատթարացումը հաջորդել է նրան կալանավորելու մասին դատարանի որոշմանը։

Адвокат Арам Вардеванян на судебном заседании по делу экс-президента Роберта Кочаряна (6 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Իրական նպատակը զուտ հայտարարություն անելն է. Չարչյանի պաշտպանը պատասխանել է ՀՔԾ–ին

«Ես իսկապես հույս ունեմ, որ որոշակի սահմաններ կան, որոնք իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի։ Ես չեմ կարծում, որ իրավապահ որևէ մարմնի ելակետը առողջական վիճակի քայքայումն է», - ասել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

Լրահոս
0