Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի

© Sputnik / Asatur YesayantsЗал Парламента во время перерыва (16 июня 2020). Еревaн
Зал Парламента во время перерыва (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիստի նախաձեռնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն է, օրակարգում «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի», «ԿԲ–ի մասին», «Լիցնզավորման մասին», «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքների նախագծերն են։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ՀՀ ազգային ժողովը պատրաստվում է արտահերթ նիստ անցկացնել։ Նիստը նախատեսված է 2021 թվականի հունիսի 30-ին, ժամը 11:00-ին։

Зал заседаний НС Армении перед выборами (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
ԱԺ նիստը չի կայացել. պատգամավորները խորհրդարան չեն գալիս

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից, որի համաձայն` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությանը համաձայնություն տալու ու առաջարկված օրակարգը հաստատելու համար ՀՀ ԱԺ խորհուրդն այսօր ժամը 17:30–ին նիստ կգումարի։

Նիստի նախաձեռնողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն է, որն առաջարկում է նիստի օրակարգում ներառել նախկին նիստերում քննարկված ու առաջին ընթերցմամբ ընդունված մի շարք օրինագծեր երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցերը։

Օրակարգում ներառված են «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի», «ԿԲ–ի մասին», «Լիցնզավորման մասին», «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքների փոփոխությունների նախագծերը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու օրինագծերը։

Հայերի տունը կռիվ էր ընկել․ «բողոքականներն» ու «մերժվածները»՝ նույն խորհրդարանում

Հիշեցնենք` հունիսի 15-17-ը ԱԺ–ի նիստերը տեղի չունեցան քվորումի բացակայության պատճառով։ Պատգամավորները 3 օր շարունակ ԱԺ գալու ժամանակ չգտան։

Արդյունքում` ՀՀ–ի 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը բյուջեի կատարողականը չհաստատեց։

Արտահերթը մեկնարկեց. կառավարության ներկայացուցիչները դահլիճում չեն

Լրահոս
0