00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին

© Sputnik / Aram NersesyanԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդե
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդե - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Բաժանորդագրվել
Անն Լինդեն վստահ է, որ ԵԱՀԿ-ն ջանք չի խնայում լուծելու Լեռնային Ղարաբաղի հարցը` խաղաղ բանակցությունների ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին, վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, հասնել քաղաքական լուծման: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»` նշելով, որ Լինդեն այդ մասին ասել է` անդրադառնալով այն դիտարկմանը, որ հայ հասարակությունը հիասթափված է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ԵԱՀԿ-ի պասիվ դիրքորոշումից։

Родственники военнопленных у КПП аэропорта Эребуни (4 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել հայ գերիներին, բայց շատ կեղտոտ նախապայմանով. Զոհրաբյան

«Համաձայն չեմ, որ ԵԱՀԿ-ն շատ ջանք չի գործադրում կոնֆլիկտի հարցում, այն հարցում, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում: Ես հատուկ ներկայացուցիչ ունեմ, որը շատ ակտիվ է: Ես անձամբ հանդիպում եմ ունեցել նրա հետ երեկ՝ քննարկելու իրավիճակը: Մենք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որը համանախագահում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոնք փորձում են անել շատ դրական քայլեր»,-ասել է Լինդեն։

Նա նշել է, որ անցյալ տարի կորոնավիրուսի, նաև այլ պատճառներով սահմանափակ հասանելիություն են ունեցել տարածաշրջան:

ԵԱՀԿ գործող նախագահը հիշեցրել է, որ հունիսի կեսին 15 հայ ռազմագերիներին վերադարձնելու համաձայնություն եղավ, Հայաստանն էլ Ադրբեջանին տրամադրեց քարտեզներ, որոնք հեշտացնելու են ականազերծման աշխատանքները: Լինդեն դա համարում է վստահության ամրապնդման ողջունելի միջոց: Նրա կարծիքով՝ դա տեղի է ունեցել Վրաստանի արժեքավոր դերակատարության, ԱՄՆ-ի, նաև Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ում շվեդական համանախագահության գերազանց համագործակցության արդյունքում:

«Ես իմ հայտարարությամբ կոչ եմ արել անել դրական քայլ՝ ազատ արձակելով բոլոր մնացած կալանավորվածներին և բանակցությունները վերսկսել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, նաև Անջեյ Կասպշիկի ներգրավվածությամբ քաղաքական լուծում գտնել, քանի որ դեռ չկա խաղաղության համաձայնագիր»,-ասել է Լինդեն:

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդպիսով, Հայաստան վերադարձած գերիների թիվը դարձավ 88։ Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

Լրահոս
0