Մատի ու մատանու արանքում. ինչո՞ւ են ՔՊ-ում դժգոհ Հայկ Մարությանից

© Sputnik / Asatur YesayantsЦеремония открытия парка, отремонтированного к 2800-летию Еревана (10 мая 2019). Ереван
Церемония открытия парка, отремонтированного к 2800-летию Еревана (10 мая 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը կարծում է, որ Հայկ Մարությանը նախընտրական փուլում հրապարակային աջակցություն չի ցուցաբերել ՔՊ–ին։ Sputnik Արմենիան պարզել է, թե Երևանի ավագանու 4 խմբակցությունների ներկայացուցիչներն ինչ դիրքորոշում ունեն նրա տեսակետի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Երևանի ավագանու ներկայացուցիչները տարբեր կերպ են մեկնաբանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախընտրական փուլում պասիվություն է ցուցաբերել և չի աջակցել այն թիմին, որի շնորհիվ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով` Հարությունյանի ասածներին պետք է ըմբռնումով մոտենալ։

«Այն, որ իրենց դժգոհությունը տվյալ պարագայում պայմանավորված է Մարությանի` ընտրություններին ՔՊ-ին չաջակցելով, հասկանալի է, որովհետև 2018 թվականին որևէ այլ քաղաքական ուժի կողմից առաջադրվելով Մարությանը չէր կարող դառնալ քաղաքապետ»,- Sputnik Արմենիային ասաց նա։

Պաշտոնավարման ամբողջ ընթացքում Խաժակյանը չի դադարել Երևանի քաղաքապետին անգործության մեջ մեղադրել ու նրա կատարած աշխատանքների վերաբերյալ կոշտ քննադատությամբ հանդես գալ։ Նրա խոսքով`պատկերը բոլորովին այլ կլիներ, եթե Մարությանը լավ կառավարիչ և քաղաքապետ լիներ։

Сборка автобусов для Еревана на китайском автобусном заводе - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Երևանի նոր ավտոբուսները Չինաստանից կժամանեն աշնանը. Մարությանը տեսանյութ է հրապարակել

«Չեմ գտնում, թե Մարությանը, շարունակելով պաշտոնավարել, կարող է օգուտ բերել քաղաքին։ Ընտրությունները եղել են համամասնական, քաղաքապետը`որպես անձ, առաջնային մանդատ չի ունեցել, հետևաբար քաղաքապետի փոփոխությունը քաղաքական որոշման հարց է, որը գտնվում է իշխող ուժի տիրույթում»,- նշեց Խաժակյանը։

Նրա տեսակետի հետ համաձայն չէ Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Ասում է` Մարությանը ընտրական գործընթացներում ոչ թե ընդդիմադիր, այլ ապաքաղաքական մոտեցում է ցուցաբերել, և անընդունելի է ասել, թե նա քաղաքապետ դարձավ միայն Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինելով։

«Հայկ Մարությանն այն դեպքը չէ, ինչպես պատգամավորները, որոնք իրենց ուսապարկ էին ինքնահռչակում` համարելով, որ Փաշինյանի շնորհիվ են հայտնվել խորհրդարանում։ Մարությանն ուներ իր ռեյտինգը, և պատահական չէր, որ ավագանու ընտրություններում շատ ավելի բարձր տոկոս գրանցվեց, քան ԱԺ ընտրություններում»,- ընդգծեց Աբգարյանը։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը դրական է գնահատում ընտրական գործընթացներում Մարությանի ցուցաբերած չեզոքությունը և զարմանում իշխանականների քննադատությունից։ Նրա խոսքով`տարօրինակ կլիներ, եթե Մարությանը քաղաքապետարանի աշխատակիցներին ուղղորդեր քվեարկել հօգուտ իշխող թիմի։

Демонтаж незаконных построек в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Ընդունեք այս հայտարարությունը որպես զգուշացում. Մարությանը դիմել է քաղաքացիներին

«Պարոն Հարությունյանն ակնկալում էր, որ ՔՊ-ի համար Հայկ Մարությանը վարչական լծակներ կիրառեր, որ բարձր տոկոսնե՞ր ապահովեին։ Կարծում եմ` Մարությանը պահել է չեզոքությունը։ Տեղին կլիներ, որ նույն սկզբունքով առաջնորդվեին ՏԻՄ մարմինների բոլոր ղեկավարները»,-շեշտեց Մանրիկյանը։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը որևէ կերպ չցանկացավ մեկնաբանել վարչապետի գլխավոր խորհրդականի տեսակետը։ Հավաստիացրեց, որ Մարությանը գերազանց է աշխատում, իր առջև դրված բոլոր պարտականություններն էլ լիարժեք է կատարում։

Հետաքրքրվեցինք` կմիանա՞ թիմակիցներին, եթե Մարությանին անվստահություն հայտնելու անհրաժեշտություն առաջանա։ Զաքարյանն ասաց` չնայած որոշ շրջանակների ցանկություններին, այս պահին նման դիրքորոշում չկա։

«Որոշ շրջանակներ հույս ունեն, որ քաղաքապետը պետք է հեռանա, բայց իրենց հույսերը չեն արդարանալու, խմբակցությունում էլ բացարձակ բացասական դիրքորոշում չկա»,- եզրափակեց նա։

Նշենք, որ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են Հայկ Մարությանի պաշտոնանկության մասին լուրերը. երեկ`հունիսի 27-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը քննադատել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` նշելով, որ նա, լինելով « Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ, նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չի հայտնել ՔՊ-ին, որովհետև այն քվեն, որով Մարությանը դարձել է Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը երկրորդ անգամ է ձևավորելու կառավարություն։ Հարությունյանը նաև նշել էր, որ կուսակցականների շրջանում Մարությանի նկատմամբ ձևավորվել է հստակ վերաբերմունք, և իրենք պետք է հասկանան ու որոշում կայացնեն` ինչ անեն այս իրավիճակում, որ քաղաքը և քաղաքային իշխանությունը չտուժեն։

Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն